Դոկյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դոկյում
հոլ.՝ Dokkum
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Պաշտոնական լեզուհոլանդերեն և արևմտաֆրիզերեն
Բնակչություն12 365 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ9100–9103
Պաշտոնական կայքdokkum.nl
Դոկյում (Նիդեռլանդներ)##
Դոկյում (Նիդեռլանդներ)

Դոկյում (ֆրիզերեն՝ Dokkum), քաղաք Հոլանդիայի հյուսիսում՝ Ֆրիզլանդ պատմական մարզում։ Dongeradeel համայնքի վարչական կենտրոնն է։ Ընկած է մարզկենտրոն Լեուվարդենից 18 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք և Վատտեն ծովի ափից 8 կիլոմետր դեպի հարավ։ Բնակչությունը՝ 12 365 մարդ (20132019 թվականի հունվարի 1-ից միավորվել է մերձակա Ferwerderadiel-ի ու Kollumerland-ի հետ և կազմավորել մի նոր համայնք՝ Noardeast-Fryslân-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկյումը Ֆրիզլանդի հնագույն բնակավայրերից է; Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 754 թվականին, քրիստոնյա միսիոներ Բոնիֆացիուսի ու նրա մի քանի աշակերտների սպանվելու կապակցությամբ. նրանք եկել էին քրիստոնեությունը տարածելու այն ժամանակներում ֆրանկների թագավորության կազմում գտնվող այդ վայրերում և դաժանաբար սպանվել են Դոկյումի արվարձաններում։ 777 թվականին Սբ. Լուդգերը նահատակ սուրբի պատվին այդտեղ եկեղեցի է կառուցել[1]։ Այդ կապակցությամբ Դոկյումը դարձել է կաթոլիկների ուխտագնացության վայր։ Հիշատակության արժանի է նաև այն փաստը, որ 1254 թվականին այդտեղ քարոզել է գերմանացի անվանի եկեղեցական գործիչ, կարդինալ Օլիվեր ֆոն Պադերբորնը։

Ֆրանկների տիրապետության շրջանում բնակավայրն անվանվել է Doccinga, Dockynchirica, Tochingea, ավելի ուշ՝ Dochingen:

1298 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ՝ ի թիվս ֆրիզյան 11 բնակավայրերի, որոնք կազմավորել են Ֆրիսլանդիայի քառաբաժիններից մեկը (1579—1795):

Ֆրիզյան մեծ պատերազմի ժամանակ՝ 1418 թվականին դաշնակիցների բանակը, Ֆոկկո Ուկենայի հրամանատարությամբ, հարձակվել է Դոկյումի վրա և քաղաքը պաշտպանող սխիրինգերների հետ զինված բախումներից հետո գրավել ու հրի մատնել այն։

Ութսունամյա պատերազմի ընթացքում Դոկյումը գտնվել է կռվող բանակների միջև՝ ռազմաճակատային գծի վրա և 1572 թվականին դարձյալ հրի է մատնվել, այս անգամ էլ՝ իսպանացիների կողմից։ Ուտրեխտյան ունիայի կազմավորումից հետո՝ 1579 թվականից անցել է խաղաղ կյանքի, աստիճանաբար վերականգնել ռազմավարական և առևտրատնտեսական իր նշանակությունը։

1581-1582 թվականներին կառուցվել է քաղաքային պարիսպը։ 1597-ին քաղաքում հիմնադրվել է Ֆրիզիայի ծովակալությունը։ Սակայն «Stroobossertrekvaart» ջրանցքի կառուցումից հետո (1654—1656 թթ.) նավատորմի կայանման վայրը տեղափոխվել է Հառլինգեն։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին քաղաքապետարանը (1610)
  • Սբ. Մարտին եկեղեցին (XVI դար)
  • Միջնադարյան բերդը՝ լավ պահպանված խրամուղիներով ու հողապատնեշներով
  • Երկու հին հողմաղաց՝ «De Hoop»-ը և «Zeldenrust»-ը[2][3]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1795 2682 մարդ
2013 12 365 մարդ


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի դոկյումցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեմմա Ֆրիզիուս (1508(1555) - մաթեմատիկոս, քարտեզագիր, փորագրանկարող, փիլիսոփա, աստղագիտական գործիքներ պատրաստող
  • Դիրկ Ռաֆայելս Կամպհյոյզեն (1586-1627) - բանաստեղծ, նկարիչ, աստվածաբան
  • Լիուվե վան Այտզեմա (1600—1669) — պատմաբան, դիվանագետ, պետական գործիչ, բանաստեղծ
  • Ուլրիկ Հյուբեր (1636-1694) - Ֆրանեկեր համալսարանի պրոֆեսոր
  • Տակո Շոնեգեվել (1756-1819) - քաղաքական գործիչ, 1810-1814 և 1818-1819 թթ. Դոկյումի քաղաքապետ
  • Յան Պոստհյումա (1963)- վոլեյբոլիստ, 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Liudger (Ludger) von Münster - Ökumenisches Heiligenlexikon {{{2}}}
  2. «Dokkum, Friesland». Nederlandse Molendatabase. Վերցված է 25 април 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |език= ignored (օգնություն)
  3. «Dokkum, Friesland». Nederlandse Molendatabase. Վերցված է 25 април 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |език= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Dockum in der Topographia Circuli Burgundici (Mathäus Merian)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկյում» հոդվածին։