Դիվիդենտ սթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դիվիդենտ սթար», քիմիական պատրաստուկ, սնկասպան։ Ազդող նյութը՝ դիֆենկոնազոլ + ցիպրոկոնազոլ։ Թողարկվում է 30+6,25 գ/լ խտությամբ կախույթի ձևով։ Կիրառվում է աշնանացան և գարնանացան ցորենի փոշեմրիկ, քարամրիկ, սեպտորիոզ, հելմին թոսպորիոզ, ֆուզարիոզային արմատային փտում և այլն հիվանդությունները կանխարգելելու համար՝ ախտահանումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/տ)՝ աշնանացան և գարնանացան ցորենի հիվանդությունների (փոշեմրիկ, քարամրիկ, սեպտորիոզ, հելմին թոսպորիոզ, ֆուզարիոզային արմատային փտում) համար՝ 1,0, աշնանացան ու գարնանացան գարու (փոշեմրիկ)՝ 1,5, (քարամրիկ,հելմին թոս պորիոզ, ֆուզարիոզային արմատային փտում, սերմերի բորբոսնում)՝ 1,0: Մշակումների առավելագույն քանակը՝ 1 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։