Դե, սպասիր (թողարկում 15)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դե, սպասիր
Տեսակմուլտֆիլմ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի և Արկադի Խայտ
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Վլադիմիր Սոշալսկի և Անատոլի Պապանով
ԵրաժշտությունՎիկտոր Բաբուշկին
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն603 վայրկյան
ՇարքԴե, սպասիր
ՍիկվելԴե, սպասիր (թողարկում 16)
Թվականհունիսի 22, 1985

Դե, սպասիր (ռուս.՝ Ну, погоди!), «Դե, սպասիր» շարքի տասնհինգերորդ մուլտֆիլմը։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1985 թվականին[1]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մշակույթի տանը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլը տեսնում է տաղանդների մրցույթի հայտարարություն, որտեղ նշված է, որ այն վարելու է նապաստակը։ Նա ցանկանում է մտնել Մշակույթի տուն, որպեսզի բռնի ատելի նապաստակին։ Մշակույթի տան պահակ (և համատեղության կարգով հակահրդեհային պաշտպանության աշխատակից) գետաձին, որն ամեն անցնողի հարցնում է՝ «Ո՞վ է», ներս է թողնում նապաստակին, բայց վռնդում է գայլին, որը ձևանում է նապաստակ, «զեբր» և կրիա։ Գայլը որոշում է մտնել դինամիկի մեջ, որն իջեցնում են մեքենայից և տանում Մշակույթի տուն և միացնում։ Բարձր երաժշտությունից խլացած գայլը դուրս է գալիս դինամիկից ու թափահարում գլուխը, և նրա ականջներից թափվում են «նոտաներ»։ Գոռալով՝ «Նապաստա՛կ», գայլը թաթով խփում է նոտաներին, որոնք օդ են թռչում, և հայտնվում է «Դե, սպասիր» գրությունը։

Հիմնական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգը վարում է նապաստակը։ Նա հայտարարում է առաջին համարը՝ նապաստակների երգչախմբի ելույթը։ Ելույթի ժամանակ գայլը մտնում է կուլիսներ։ Փորձելով գտնել «իր» նապաստակին՝ նա հերթով քաշում է նապաստակների պոչերը։ Անցնող գետաձին նկատում է գայլին և քաշելով նրա պոչից՝ նետում բեմ։ Գայլն սկսում է տարբեր հնչյուններ արտասանել, օրինակ՝ «Ա՜», «Օ՜», իսկ երգչախումբը կատարում է այնպիսի երգեր, որոնցում հանդիպում են այդ հնչյունները։ Գայլը զայրանում է ու գոռում՝ «Դե, սպասիր»։ Բոլոր նապաստակները հեռանում են բեմից՝ երգելով «Не надо печалиться, вся жизнь впереди» երգը, իսկ գայլը գնում է նրանց հետևից՝ ավելացնելով․ «Դե, նապաստակ, սպասիր»։

Հաջորդ ելույթը փոքրիկ կարապների պարն է։ Գայլը հանդես է գալիս հավ-կարապների հետ միասին, հետ ախոնարհվում է ու պարում նապաստակի հետ, որին վեր է նետում։ Իր ձեռքերի մեջ չգնելով պարընկերոջը, որը փախչում է լուսարձակների հենարանների վրայով, գայլը ձևացնում է անկեղծ վիշտ, վերջացնում ելույթն ու անընդհատ սայթաքելով հեռանում բեմից՝ որոշելով ծխել։ Գետաձին գայլին ցույց է տալիս «Չծխել» ցուցանակը, և նա աճպարարի նման անհետացնում է ծխախոտը՝ հիացնելով գետաձիուն։

Գայլը տեսնում է նապաստակին ու սկսում հետապնդել նրան։ Նապաստակը թաքնվում է գրիմարարի սենյակում։ Գայլը մտնում է այնտեղ, բայց նրան թվում է, թե նապաստակը երգչուհի աղվեսն է, և ներողություն է խնդրում ու դուրս գալիս։ Սակայն հանդիպում է իսկական երգչուհուն, որը զրուցում է կոմպոզիտոր պինգվինի հետ։ Հասկանալով, որ գրիմարարի սենյակում եղել է նապաստակը, գայլն ընկնում է նրա հետևից, բայց նապաստակը վազում է բեմ․ մի կողմից նրան սպասում է գայլը, մյուս կողմից՝ աղվեսը, որը զայրացած է այն պատճառով, որ նապաստակը մտել էր իր սենյակ։ Գայլը նստում է հնչյունային ռեժիսորի հեռակառավարման վահանակի մոտ և միացնում երաժշտությունը։ Նա բաց է թողնում ծուխ, որը մառախուղի պես պարուրում է նապաստակին։ Վերջինս սկսում է կատարել «Айсберг» երգը փոփոխված տեքստով։ Երգի ժամանակ գայլը բռնում է նապաստակին ու շարունակում երգել, բայց ծխից հազում է ու հեռանում բեմից։ Այնուհետև գայլը նապաստակին դնում է կիթառի տուփի մեջ, և գետաձիու մոտով անվտանգ անցնելու համար վերցնում է ևս մի քանի կիթառներ։ Ելքի մոտ գայլը բախվում է ծաղիկների զամբյուղ տանող աշխատողի հետ, ընկնում և գցում կիթառները, այնուհետև վերցնում դրանցից մեկն ու հեռանում։ Բացելով տուփը՝ գայլը տեսնում է, որ սխալ տուփ է վերցրել, վերցնում է կիթառն ու կատարում «Под крышей дома твоего» երգը փոփոխված տեքստով։

Ավարտելով երգը՝ գայլը կիթառի վրա նկատում է նապաստակի նկարը, զայրացած ոտքով խփում է տուփին, գոռում՝ «Դե, նապաստակ» ու կիթառը խփում ծառին։ Գայլի գլխին է ընկնում թռչնի բույնը և գայլն ասում է երգից մի տող՝ «Քո տան տանիքի տակ» («Под крышей дома твоего»)։ Այնուհետև նա տեսնում է նապաստակի՝ անվնաս մնացած նկարը և գոռում՝ «Դե, սպասիր» ու գլխից պոկում թռչնաբնի տանիքը՝ գլխին թողնելով բույնը, որում նստած կկուն ավարտում է մուտֆիլմն իր կանչով։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Սցենարիստներ Ալեքսանդր Կուռլյանդսկի, Արկադի Խայտ
Բեմադրող նկարիչ Սվետոզար Ռուսակով
Նկարիչներ Զոյա Մոնետովա, Սերգեյ Մարակասով, Իրինա Տրոյանովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Լիխաչյով, Ֆեոդոր Ելդինով, Ալեքսանդր Մազաև, Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Դորոգով, Օլեգ Սաֆրոնով
Օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Տնօրեն Լիլիանա Մոնախովա
Կոմպոզիտոր Վիկտոր Բաբուշկին
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Ելենա Նիկիտկինա
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա (նապաստակ), Վլադիմիր Սոշալսկի (գետաձի), Անատոլի Պապանով (գայլ)
Մոնտաժող Մարգարիտա Միխեևա

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջրային դահուկներ» («Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ (Deák Tamás), կատարում են «Հարմոնիա» (Harmónia) հունգարական վոկալ անսամբլը և հունգարական ռադիոյի պարային անսամբլը (Magyar Rádió Tánczenekara), տիտրեր,
  • Նեապոլիտանական երգ «Մանկական ալբոմից» (№ 18, TH 141 соч. 39) (երաժշտության հեղինակ՝ Պյոտր Չայկովսկի, կատարում է՝ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության և Համամիութենական ռադիոյի մեծ մանկական երգչախումբ Վիկտոր Պոպովի ղեկավարությամբ, նապաստակների երգչախմբի առաջին կատարումը,
  • Ռուսական ժողովրդական («Дубинушка»), մանկական («У дороги чибис», «Ох, рано встаёт охрана» «Բրեմենյան երաժիշտներ» մուլտֆիլմից) և էստրադային («Ой, цветёт калина» «Կուբանի կազակներ» ֆիլմից, «Не надо печалиться», «Всё могут короли») երգեր, նապաստակների երգչախմբի կատարումներ,
  • «Танец маленьких лебедей» և «ինտրոդուկցիա և պա-դե-դե» (երաժշտության հեղինակ՝ Պյոտր Չայկովսկի), բալետ և գայլի ու նապաստակի պարը,
  • «Айсберг», կատարում են Կլարա Ռումյանովան և Անատոլի Պապանովը (օրիգինալ երգի կատարող՝ Ալլա Պուգաչովա), նապաստակի ու գայլի դուետ,
  • «Под крышей дома твоего», Անատոլի Պապանով (օրիգինալ երգի կատարող՝ Յուրի Անտոնով), գայլի երգը կիթառի նվագակցությամբ։

Թողարկման մեղեդիների մեծ մասը գրել և գործիքավորել է կոմպոզիտոր Վիկտոր Բաբուշկինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]