Դեպի համատարած գրագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դեպի համատարած գրագիտություն», ամսագիր գրաճանաչություն սովորողների համար։ Հանդիսացել է ՀԽՍՀ լուսժողկոմատի օրգան։ Լույս է տեսել 1931-1932 թվականներին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ս․ Ստեփանյան, Ս․ Դավթյան, Ե․ Թերզյան։ Փորձել է նպաստել Խորհրդային Հայաստանում գրագիտության տարածմանը՝ լուսաբանել լիկվիդացիոն կայանների (լիկկայան) աշխատանքը, տպագրել տնտեսական, հասարակական-քաղաքական բնույթի հանրամատչելի զրույցներ, բանաստեղծություններ, ակնարկներ, բնությանն ու կենդանական աշխարհին վերաբերող նյութեր։

Աշխատակցել են Սիմակը, Ա․ Եղիազարյանը, Ս․ Մովսիսյանը, Ռ․ Գաբրիելյանը, Տ․ Անդրիասյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 351