Դեղնակտուց (լոլիկի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դեղնակտուց», լոլիկի սորտ։ Ստեղծել են Ս. Հայրապետովան, Գ. Խաչատրյանը և Գ.Սարգսյանը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։ Բույսի արմատն առանցքային է։ Թուփն անորոշ է, միջին աճեցողության։ Տերևները մուգ կանաչ գույնի են։ Ծաղկաբույլը՝ ողկույզ։ Ծաղիկները` երկսեռ։ Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո։ Պտուղն էլիպսաձև է, դեղին գույնի, 30 գրամ զանգվածով։ Միջավաղահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների հասունացումը տևում է 105 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 350–400 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։