Դեզուրբանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեզուրբանիզմ ( ֆր.՝  dez և լատին․՝ urbanus - քաղաքային), 20-րդ դարի քաղաքաշինության ուղղություն, որ ժխտում է խոշոր քաղաքների դրական սոցիալական դերը և քարոզում դրանց սահմաններից բնակչության ապակենտրոնացում։ Ի հայտ է եկել քաղաքի և գյուղի հակասությունների սրման և կապիտալիստական քաղաքի ճգնաժամի պայմաններում։

Դեզուրբանիզմի գաղափարները արտացոլվել են տակավին 19-րդ դարի սկզբի սոցիալական ուտոպիաներում (փոքր կոմունաներ բնության մեջ), անգլիացի սոցիոլոգ Էբենիզեր Հովարդի «Վաղը» (1898 թվական) աշխատության մեջ։ Առավել հետեվողականորեն դրանք ձևակերպվել են Ֆրենկ Լլոյդ Ռայթի «Անհետացող քաղաքը» (1932 թվական) գրքում և քաղաքի նրա նախագծում (1935 թվական), ուր առաջարկվում էր բնակելի և հասարակական շենքեր տեղադրել գյուղատնտեսական վայրերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դեզուրբանիզմի գաղափարները մասամբ արտացոլվել են քաղաքարբանյակների նախագծերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 325