Դավիթ Սարգսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1983(1983-12-12) (40 տարեկան)
ԾննդավայրԿոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Սարգսյան Դավիթ Վելիկոյի (դեկտեմբերի 12, 1983(1983-12-12), Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Սարգսյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ 2001 թվականին Ավարտել է Կոճողոտի միջնակարգ դպրոցը։

2002-2004 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

2008 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի «Անտառային ճարտարագիտություն և հողաշինարարություն» բաժինը և ստացել ճարտարագետ–անտառագետի որակավորում։ 2009 թվականին աշխատել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի մասնաճյուղում, որպես առաջատար մասնագետ, իսկ 2013-2017 թվականներին աշխատել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ում։ 2017 թվականին եղել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի և Շահումյանի մասնաճյուղերի վերահսկողության բաժնի ավագ մասնագետ, իսկ 2018 թվականին՝ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի և Շահումյանի մասնաճյուղերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

2020 թվականի մայիսի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2020 թվականից՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության անդամ է[5][6][7][8]։

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԵԼԻԿՈՅԻ». www.nankr.am. 21.08.2023.
  2. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել և ստացել են վկայականներ». Hetq.am. 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել և ստացել են վկայականներ». Politik.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն արդեն գրանցվել են և վկայականներ ստացել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել». Նորություններ Արցախից aparaj.am. 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  7. LLC, Helix Consulting. «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները վկայականներ են ստացել». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]