Դավաճանություն (ֆիլմ, 1967)
Ժանր | դրամա |
---|---|
Թվական | 1967 |
Ռեժիսոր | Տախիր Սաբիրով |
Սցենարի հեղինակ | Իվան Լուկովսկի, Տախիր Սաբիրով և Ջալոլ Իկրամի |
Կինոընկերություն | Տաջիկֆիլմ |
«Դավաճանություն» (ռուս.՝ «Измена»), խորհրդային գեղարվեստական սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Թահիր Սաբիրովը 1967 թվականին «Տաջիկֆիլմ» կինոստուդիայում[1][2]։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի օգոստոսի 7-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1920-ական թվականներին Միջին Ասիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Կարմիր բանակի ջոկատը դուրս է գալիս բասմաչների շրջապատումից, որոնք դարան են սարքել։ Դուրս գալով դարանից՝ կարմիրբանակայինների հրամանատար Ասադը, զինկոմին մեղադրելով դավաճանության մեջ, նրան դատապարտում է գնդակահարության և դատավճիռն ի կատար է ածում։ Քարիմը՝ մահապատժի ենթարկված զինկոմ Սաֆարի որդին, փորձում է իր հոր անմեղության ապացույցներ գտնել։ Մինչդեռ Ասադը գաղտնի համաձայնության է գալիս բասմաչների հետ։ Նրա պատճառով զոհվում են նաև այլ կարմիրբանակայիններ։ Սակայն, բարդ իրավիճակում հայտնվելով, բասմաչները որոշում են ազատվել հնարավոր դավաճանից և վերացնել երկերեսանի Ասադին
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաբիբուլլո Աբդուրազակով – Ասադ Մաքսում, կրկնօրինակել է Արտյոմ Կարապետյանը
- Իսամատ Էրգաշև – Քարիմ, Սաֆարի որդին, կրկնօրինակել է Վյաչեսլավ Պոդվիգը
- Զուխրա Հասանովա – Սաոդատ, Սաֆարի դուստրը, կրկնօրինակել է Իննա Վիխոդցևան
- Աբդուլհայր Կասիմով – Գաֆոր, կրկնօրինակել է Իվան Ռիժովը
- Խոջակուլի Ռախմատուլաև – Հայդարկուլ, շրջկոմի նախագահ (կրկնօրինակել է Ալեքսեյ Ալեքսեևը)
- Նոզուկմո Շոմանսուրովա – Բիբիրաջաբ, Սաֆարի կինը (կրկնօրինակել է Զինաիդա Վորկուլը)
- Ալեքսանդր Բարանով – Շիմկունաս
- Իվան Կուզնեցով – Սեմյոնով
- Ալիմ Խոջաև – Նիզամեդդին, ժողկոմ (կրկնօրինակել է Արկադի Տոլբուզինը) Օ. Խոջաևի դերը
- Գուրմինջ Զավկիբեկով – Սաֆար, զինկոմ (կրկնօրինակել է Կոնստանտին Տիրտովը) Գուրմինչ Զավկիբեկովի դերը
- Կուլլուկ Խոջաև – կուրբաշի Ջաբոր, կրկնօրինակել է Յակով Բելենկին Կուդրատ Խոջաևի դերը
- Ուսման Սալիմով – Նուրալի
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Թահիր Սաբիրով
- Սցենարիստներ՝ Իգոր Լուկովսկի, Թահիր Սաբիրով, Ջալոլ Իկրամի
- Օպերատոր՝ Անվար Մանսուրով
- Կոմպոզիտոր՝ Ֆատտոխ Օդինա
- Նկարիչ՝ Դավիթ Իլյաբաև
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968 — մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Անվար Մանսուրով) Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Ղազախստանի կինոփառատոնում Ֆրունզեում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դավաճանություն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Դավաճանություն» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|