Դաշույն՝ պատյանով (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն)
Դաշույն՝ պատյանով | |
---|---|
նյութ | բրոնզ |
բարձրություն | 38.5 |
լայնություն | 8 |
ստեղծվել է | մ.թ.ա. 15-14-րդ դարեր |
Դաշույն՝ պատյանով, մ.թ.ա. 15-14-րդ դարերում Լճաշենում հայտնաբերված դաշույն, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2007-122 համարի ներքո։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միաձույլ լանաշեղբ դաշույն է։ Երկսայր շեղբը ավարտվում է խաչարդով, որից բարձրանում է կիսագնդաձև գլխիկով դաստակը։ Այն սնամեջ է՝ լցված սև շաղախով։ Շքեղ զարդարված պատյանը ամբողջովին պատված է ընդելուզված եռանկյունի ծակոտիկներով, որոնց կենտրոնում դեպի վեր բարձրացող երկգլխանի օձի ռելիեֆ պատկեր է[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
- ↑ «Դաշույն պատյանով - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|