Դանբար ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանբար ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունDunbar?
Վարչական միավորԱրևելյան Լոթիան[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Համալիրի մասDunbar Castle & fort?[2]
Կառուցված1070
ՃարտարապետGospatric, Earl of Northumbria?
ՊատվիրողGospatric, Earl of Northumbria?
Ընթացիկ
սեփականատեր
Earl of Angus?
Քարտեզ
Քարտեզ
 Dunbar Castle Վիքիպահեստում

Դանբար ամրոց, Շոտլանդիայի ամենահզոր ռազմական կառույցներից մեկի մնացորդներ, որոնք գտնվում են Արևելյան Լոթիանի Դանբար քաղաքի նավահանգստին նայող աչքի ընկնող վայրում։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոտադինի կելտական ցեղը կամ Գոդոդին թագավորությունը առաջինն էր, որ պաշտպանել է այս տարածքը, քանի որ բրիտոնիկ մեռած կելտական լեզվով դրա սկզբնական անունը՝ dyn barr, նշանակում է «աչքի ընկնող բերդ»։ Արդեն 7-րդ դարում Դանբար ամրոցը անգլո-սաքսոնական Բերնիցիա թագավորության կենտրոնական պաշտպանական դիրքն էր։

Նորթումբրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարի ընթացքում Դանբար ամրոցին տիրում էր մի մեծահարուստ, որը հավատարմության երդում էր տվել կա՛մ Բամբորո դղյակի արքաներին, կա՛մ հետագայում՝ Սկանդինավյան Յորքի թագավորներին։ 678 թվականին սուրբ Վիլֆրիդը բանտարկվել է Դանբարում այն բանից հետո, երբ Նորթումբրիայի թագավոր Էդֆրիթը նրան արտաքսել է Յորքի եպիսկոպոսությունից։

Ավելի ուշ Շոտլանդիայի թագավոր Քեննեթ ՄաքԱլփինը հրդեհել է Դանբարը և բնականաբար նշվել ամրոցի տիրակալների ցուցակում[3]։

Շոտլանդացիների թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարում և 11-րդ դարասկզբում նորվեգացիներն ակտիվ ներխուժում էին Շոտլանդիա և 1005 թվականի մի գրառման մեջ նշվում է, որ Մալքոլմ II-ի գահակալության տարիներին ոմն Պատիրկ դե Դանբար կռվել է նորվեգացի նվաճողների դեմ Մառի Դաֆթաուն քաղաքից դեպի հյուսիս ու Քեննեթի ու Ստրաթեարնի տիրակալ Գրիմի հետ սպանվել այնտեղ[3]։

Առաջին քարե ամրոցը կառուցվել է Նորթումբրիայի կոմս Գոսպատրիքի կողմից, երբ նրան արտաքսել են Անգլիայից ու թագավոր Մալքոլմ III-ը նրան ապաստան է տվել Շոտլանդիայում։ Գոսպատրիքը հզոր հողատեր էր երկու թագավորության մեջ և կարող էր մեծ թվով մարդկանց հավաքել, ինչն էլ ստիպել է Մալքոլմին նրան ավելի շատ հողեր հատկացնել Արևելյան Լոթիանում, Մերզում ու Լոդերդեյլում, որպես հատուցում իր կորցրածների ու որպես պարգևատրություն հավատարմության համար։ Թագավոր Մալքոլմ III-ը նրան է հատկացրել նաև Դանբարի կալվածքը, որն ինչպես նշվում է գրառումներում, հատկացվել է «Նորթումբերլանդիայի հայրենազրկված կոմսին»[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի չափերն արևելքից դեպի արևմուտք կազմում են հարյուր վաթսունհինգ ֆուտ (ոտաչափ), իսկ հյուսիսից դեպի հարավ որոշ մասերում՝ մինչև երկու հարյուր տասը ֆուտ։ Դոնժոնը գտնվում է առանձնացած ուղղաձիգ մի ժայռի վրա, որը յոթանասուներկու ֆուտ բարձրություն ունի և միայն մեկ կողմից մուտք, ու ամրոցի հիմնական մասին միանում է վաթսունինը ֆուտ երկարությամբ քարե անցումով։ Միջնաբերդի ներքին հատվածի չափսերը պատերի ներսում կազմում են հիսունչորսը վաթսունի վրա ութանկյուն կառույց։ Կրականցքերից հինգը պահպանվել են, որոնք այժմ կոչվում են «նետանցքեր»։ Բացվածքը չորս ֆուտ է, որը հակառակ կողմում դառնում է ընդամենը տասնվեց դյույմ։ Կառույցները կամարակապ են ու արտաքին պարսպից տարածվում են ութ ֆուտ՝ նայելով դեպի բաց բակը, որտեղից ստանում են իրենց լույսը[4]։

Ամրոցի19-րդ դարի փորագրություն

Ամրոցի մոտավորապես կենտրոնում պարսպի մի հատված է պահպանվել, որի միջով դեպի հիմնական կացարաններն առաջնորդող, զինանշաններով զարդարված դարպաս կա։ Կենտրոնում Դանբարի 10-րդ կոմս Ջորջ Դանբարի զինանշանն է, որը 1369 թվականին հաջորդել է իր հայրիկին ու իր բարեկամուհուց՝ Դանբարի «Սև Ագնեսից» ժառանգել Անանդեյլի լորդությունն ու Մեն կղզին[4]։

Ամրոցի աշտարակները կապ են ունեցել ծովի հետ․ ամրոցի առջևից դեպի հյուսիս-արևելք գտնվում է սև քարից ձևավորված մի բնական քարանձավ։ Այս վայրում ենթադրաբար գտնվել է այն զնդանը, որտեղ պահում էին բանտարկյալներին։ Կա նաև մի մութ կողամուտք, որով ծովից ժայռոտ բացվածքով կարելի է ներս մտնել, և հավանաբար հենց այդտեղով են սըր Ալեքսանդր Ռամզեյն ու իր համախոհները 1338 թվականին պաշարվածների համար սննդամթերքի պաշար հասցրել[4]։

Իր դիմագրաված մեծաքանակ պաշարումների շնորհիվ ամրոցը երկար ժամանակ համարվել է անխոցելի։ Այն կառուվված է եղել կարմիր քարից։ Պարիսպների հսկայական զանգվածները ժամանակի ընթացքում փլվել են, բայց այդ ավերակներից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է համարյա անմատչելի, տասներկու ֆուտ քառակուսաձև մի կացարան, որտեղ ըստ ավանդության բնակվել է Շոտլանդիայի թագուհի Մարին[4]։

Հետագա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը եղել է Դանբարի կոմսերի գլխավոր բերդը մինչև 1457 թվականին Մարչի կոմս Ջորջ IV-ի իրավազրկումը, երբ ամրոցն ապամոնտաժվել է, որպեսզի անգլիացիները դրան չտիրանան։ Հետագայում վերակառուցվել է Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ի կողմից ու անցել Ալբանիի դքսի տիրապետության տակ, և հենց այս ժամանակ է կառուցվել արևմտյան ամրապատնեշը։ 1527 թվականի հուլիսին Ալբանին իրականացրել է հետագա վերանորոգումներ ու բարելավումներ[5]։ Իտալացի նկարիչ Անտոնիո դա Սանգալլո-կրտսերի գծանկարներից մեկը վերագրվում է Դանբարին[6]։

1548 թվականի «Կոշտ սիրահետում» պատերազմի ժամանակ Շրուզբերիի կոմսը հրդեհել է ամրոցը[7]։ Նույն թվականին վերամրացման աշխատանքներ են իրականացվել Պյերո Ստրոցցիի ու Միգլիորինո Ուբալդինիի ղեկավարությամբ[8]։ Անգլիացի զինվոր Թոմաս Հոլքրոֆթը նկարագրել է գերմանական շահադիտական բանկի լեյտենանտ ոմն Փիթր Լանդստեդտի գործողությունները 1549 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ չնայած ամրոցից արձակվող թնդանոթների կրակին, նա, ապաստան ստանալով Դանբարի մի տան մեջ, օգտագործել է այդ տան կահույքը քաղաքում հրդեհներ առաջացնելու նպատակով։ Նա նաև մտադրոթյուն է ունեցել ռմբակոծություններով քանդել ամրոցի պարիսպները, սակայն այդ մտադրությունն այդպես էլ չի իրականացել[9]։

1560 թվականի մայիսին մի իտալացի ինժեներ էր աշխատում ֆրանսիական կայազորի համար նորոգումներ անելու վրա[10]։ Աշխատանքները 1560 թվականի հուլիսին վերահսկվում էին «Միաբանության լորդերի» ներկայացուցիչներ Ռոբերտ Հեմիլթոնի ու Ռոբերտ Մոնտգոմերիի կողմից։ Սակայն այս աշխատանքն անմիջապես ոչնչացվել է որպես Էդինբուրգյան համաձայնագրից բխող դրույթ, իսկ ամրոցի ֆրանսիացի կապիտան Կորբեյրան դե Սարլաբուսը նորոգել է քարայրը, որը նույնպես մտնում էր քանդման ենթակա տարածքների մեջ[11]։ Մինչև 1561 թվականի սեպտեմբեր Սարլաբուսի ենթակայության տակ գտնվող 60 ֆրանսիացի զինվորականներ դեռևս գտնվում էին ամրոցում[12]։ 1565 թվականի օգոստոսին Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտի դեմ ապստամբության ընթացքում վերջինս հրամայել է վերակառուցել հրետանու համար նախատեսված հատվածները[13]։

1567 թվականի Շոտլանդիայի պառլամենտի որոշմամբ Դանբար ամրոցը վերջնականապես քանդվել է[14], որպեսզի «հետագա ժամանակներում այլևս հնարավոր չլինի այդտեղ որևէ կառույց հիմնադրել»[15]։ 1568 թվականի սեպտեմբերին ամրոցի քարերի մի մասն օգտագործվել է Լիթում առափնյա ծովապատնեշի կառուցման համար[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://canmore.org.uk/site/57687/dunbar-castle
  2. Historic Environment Scotland ID
  3. 3,0 3,1 3,2 Miller, James, The History of Dunbar, Dunbar, 1830:8
  4. 4,0 4,1 4,2 4,3 Miller, James, The History of Dunbar, Dunbar, 1830, pps 2 – 6
  5. State Papers Henry VIII, vol. 1, (1830), 211, Knighte to Wolsey, 10 July 1527.
  6. MacIvor, Iain, Fortified Frontier, Tempus (2001), p.69 (refers to Migliorino Ubaldini): Luitpold Frommel, Christoph, The Architectural Drawings of Antonio Da Sangallo the Younger and His Circle: Fortifications, machines, and festival architecture, (1994), p.193
  7. Coventry, Martin (2001) The Castles of Scotland. Goblinshead. 1-899874-26-7 p.188
  8. Merriman, Marcus, The Rough Wooings, Tuckwell (2000), 327–330.
  9. Stevenson, Joseph, ed., Selections from unpublished manuscripts in the College of Arms and the British Museum illustrating the reign of Mary Queen of Scotland, (1837), p.43-4
  10. Haynes, Samuel, ed., A Collection of State Papers, (1740), p.314.
  11. Calendar State Papers Foreign Elizabeth, vol.3 (1865), no.409
  12. Calendar State Papers Scotland, vol.1 (1898), p.862, 452, 454
  13. Hill Burton, John, ed., Register of the Privy Seal of Scotland, vol.1 (1887), p.360
  14. Hill Burton, John, ed., Register of the Privy Seal of Scotland, vol.1 (1887), pp.524, 565, 572–3
  15. see Records of the Parliaments of Scotland to 1707, University of St Andrews
  16. Marwick, J. D., ed., Extracts from Edinburgh Records, 1557–1571, (1875)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]