Գևորգ Պարոնյան
Գևորգ Պարոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1924 |
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 3, 1995 (71 տարեկան) |
Մահվան վայր | Գորիս, Գորիսի շրջան |
Քաղաքացիություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Գուրոս |
Գևորգ Գուրգենի Պարոնյան (մարտի 24, 1924, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 1995, Գորիս, Գորիսի շրջան), հայ նկարիչ, Հայաստանի նկարիչների միության և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[1]։
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգը ծնվել է 1924 թվականի մարտի 24-ին Գորիս քաղաքում։ 1943 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը[2]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հայրենի քաղաք, որպես գլխավոր նկարիչ աշխատանքի է անցել Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում[3]։
Պարոնյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ Նրա շնորհիվ 1975 թվականին Գորիսում բացվել մանկական գեղարվեստական դաստիարակության դպրոց, որտեղ երկար տարիներ եղել է տնօրեն, ունեցել բազմաթիվ սաներ, նրանցից շատերը դարձել են հայտնի նկարիչներ, ճարտարապետներ։ Աշխատանքին զուգընթաց ստեղծագործել է։
Ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Զանգեզուրում, Արցախում և այլ քաղաքներում[3]։
Մահացել է 1995 թվականի հունիսի 3-ին Գորիսում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Единый реестр профессиональных художников Российской империи, СССР, «русского зарубежья», Российской Федерации и республик бывшего Советского Союза (XVIII–XXI вв.) | живописцы, графики, плакатисты, театральные художники, батичисты, иллюстраторы, мультипликаторы, скульпторы, ювелиры, керамисты, фарфористы, авторы инсталляций и др. | Профессиональный союз художников России. Председатель - академик С.В. Заграевский / Па». painters.artunion.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Горис 266 — Մեր ուսուցիչները (Наши учителя)». goris266.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ 3,0 3,1 Գորիսի հանրագիտարան, Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան. Երևան: «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատարակչություն. 2008. էջ 356.
- ↑ «Gevorg Paronyan». geni_family_tree. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտի 24 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Գորիս քաղաքում ծնվածներ
- Հունիսի 3 մահեր
- 1995 մահեր
- Գորիս քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Հայ նկարիչներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ