Գրտնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրտնակ
Օխլավ՝ փոքր տրամաչափի գրտնակ
Տարատեսակ գրտնակներ

Գրտնակ, գլանաձև խոհարարական գործիք, սննդի պատրաստման սպասք խմորը հարթեցնելու և շերտի վերածելու համար։ Հիմնականում պատրաստվում է փայտից, բռնակներով գլանի ձևով։ Ժողովրդական, բարբառային անվանումներն են խմորաբացիկ, օխլավ, վրթանակ, գլան, թմբի, լողիկ, ղուղան, ալրթանակ, գըրդնակ, գռդնակ, գռնակ (գլանաձև ողորկ փայտ, որով բացում, տափակեցնում են խմորը)։

Գրտնակի երկու տեսակ գոյություն ունի՝ գրտնակ և օխլավ։ Գրտնակը հաստ գլան է, երկու կողմից բռնակներով։ Օխլավը ողորկ փայտե բարակ գլան է, որով գրտնակած խմորը բացում են ավելի նուրբ շերտով։

Պատկերասրահ[խմբագրել]