Գրիշա Իսախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշա Իսախանյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1952(1952-11-15)
ԾննդավայրԹալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 25, 1991(1991-03-25) (38 տարեկան)
Մահվան վայրԹալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Գրիշա Խորենի Իսախանյան (նոյեմբերի 15, 1952(1952-11-15), Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 1991(1991-03-25), Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում[1]։

Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել է Չարենցավանի հաստոցաշինական տեխնիկումում։

Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել ՀՀ Հրազդան քաղաքում։ Աշխատել է Ռոստովի քիմպաշտպանության միավորման Հրազդանի մասնաճյուղում[1]։

Մասնակցել է Մարտակերտի և Շահումյանի շրջանների պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1991 թվականին մարտի 25-ին, Թալիշի մերձակա «Թախտեր» տեղամասում, թշնամու գնդակից։ Դիակը գտնվել է Միրբաշիրում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Թալիշ գյուղի գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.