Գրիգոր Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գալստյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Գալստյան
Ծնվել է1913
ԾննդավայրՕծոփ
Ազգությունհայ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Գրիգոր Զաքարի Գալստյան (1913, Օծոփ), հայ բուսաբույծ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գալստյանը ծնվել է 1913 թվականին Շահապոնքի պատմական Օծոփ գյուղում[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գալստյանը գիտությունների դոկտոր է։ Երկար տարիներ դասախոսել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, 1968-1978 թվականներին եղել է նույն ինստիուտի ագրոնում։ Ֆակուլտետի դեկանն է եղել։ 1978-86 թվականներին՝ բուսաբուծության ամբիոնի պրոֆեսոր։ Գրիգոր Գալստյանի աշխատանքները վերաբերվում են Հայաստանում տարածված առվույտների մշակության և այլ հարցերի ուսումնասիրմանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 236 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առվույտի մշակությունը Հայկական ԽՍՀ-ի լեռնային շրջաններում, Երևան, 1959։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2005, էջ 255։