Գոռ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռ Մարգարյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1985(1985-12-31) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտացումռեժիսոր

Գոռ Ստեփանի Մարգարյան (դեկտեմբերի 31, 1985(1985-12-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի ռեժիսոր, բեմադրիչ, Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 31-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցը։ 2002-2008 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին որպես դերասան հանդես է եկել Տեր-Դանիելյանցի «Իմ մահը», Լ. Էլբակյանի «Մարդու կյանքը» և այլ ներկայացումներում։ 2008 թվականին բեմադրել է Շեյլա Դիլենի «Մեղրի համը» ներկայացումը։ ՀՀ զինված ուժերում ծառայելու ընթացքում՝ 2009 թվականից, դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում։ «Արտավազդ 2014» մրցանակաբաշխությանը Գոռ Մարգարյանի կողմից վերաբեմադրված «Մեղրի համը» ներկայացումը հաղթող է ճանաչվել 6 անվանակարգերում՝

  • Լավագույն ներկայացում
  • Լավագույն երիտասարդ ռեժիսոր
  • Լավագույն երիտասարդ դերասանուհի
  • Լավագույն դերասանուհի
  • Լավագույն դերասան
  • Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]