Գողթան երգիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գողթան երգիչներ, Գողթն գավառի աշխարհիկ երգ–երաժշտության հորինող–կատարողներ։ Գողթնեցիների կյանքում առավել երկար ու վառ են պահպանվել հեթանոս Հայաստանի բարքերն ու սովորույթները, հավատալիքները, նախնիների սխրագործությունների մասին հիշողությունները։ Այնտեղ երկար կենցաղավարել են հերոսացված հայ ցեղապետներին ու միապետներին նվիրված «Երգք թվելյաց» և «Վիպասանությունք» կոչվող երաժշտաբանաստեղծական ստեղծագործությունները։ Դրանք ստեղծող ու կատարող արվեստագետներին՝ ևայ հին գուսան-վիպասաններին պատմահայր Խորենացին անվանել է Գողթան երգիչներ և նրանց պատմածից գրի առել մի քանի վեպեր Հայկազն Տիգրանի և նրա ախոյան Աժդահակի, Արտաշեսի և Արտավազդի մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 151