Գոհանամի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոհանամ (այլ կիրառումներ)
Գոհանամի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Մեծագույն գագաթԳոհանամ

Գոհանամ լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, նրա ծայր հյուսիսարևմտյան կողմում՝ Անտիպոնտական լեռնահամակարգում։ Ձգվում է հյուսիս-հարավ ուղղությամբ, ջրառատ է, մեծ մասամբ անտառապատ, բարձր գագաթներն են Գոհանամը և Սեպուհը։ Գոհանամը պատմական Եկեղյաց գավառը անջատում էր Կամախի շրջանից[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 966 — 992 էջ։