Գնման գին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնման գին, գին, որով պետությունը պետական կարիքների, գյուղատնտեսության աջակցության համար ձեռք է բերում գյուղատնտեսական և այլ ապրանքներ։ Իրավասու մարմինները պարբերաբար վերանայում են գնման գին, որի կանոնակարգման նպատակն արտադրության ընդլայնված վերարտադրության, նոր տեխնոլոգիաների կատարելագործման և կիրառման, շահութաբերության ավելացման, աշխատավարձի խթանման համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է։ Որոշ գյուղամթերքների գնման գները կարող են տարբերակվել ըստ զոնաների՝ հողերի որակի, ցանքերի մակերեսի, կլիմայական պայմանների և այլ գործոնների հաշվառմամբ։ Անասնաբուծական արտադրանքի գնման գին կախված է անասնագլխաքանակից, մսի, կաթի և դրանց վերամշակմամբ ստացված սննդամթերքի նկատմամբ բնակչության սպառման պահանջմունքից, դրանց շուկայական գնից և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։