Գյուղատնտեսական կորպորացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կորպորացիա, կոոպորացիայի ձև գյուղատնտեսության մեջ։ Կորպորացիաները կազմակերպվել են 1860-1880-ական թվականներին, որպես ընկերություններ, կոոպերատիվի անդամներին տրվում էր վարկ, արտադրության միջոցներ, կազմակերպվում գյուղատնտեսական արտադրության արդյունքների վերամշակումն ու իրացումը։

ԽՍՀՄ-ում կապիտալիզմից սոցիալիզմի անցման շրջանում գյուղատնտեսական կորպորացիան վարկային, մատակարարման, իրացման ընկերությունների միջոցով համախմբում Էր գյուղացիական տնտեսությունները և նախապատրաստում դրանց՝ ընդգրկվելու արտադրական կոոպերացիաների մեջ։ Գյուղատնտեսական կորպորացիա գրեթե նույն կերպ է ընթացել մյուս սոցիալիստական երկրներում՝ որոշ յուրահատկություններով։ Հայաստանում գյուղատնտեսական արտելներ, ընկերություններ են հիմնվել դեռ նախահեղափոխական շրջանում։ Դրանք կուլակների տնօրինության տակ էին գտնվում և առևտրական արտոնություններ կորզելու միջոց էին։

Գյուղատնտեսական առաջին արտելները, հողժողկոմատի նախաձեռնությամբ, Հայաստանում կազմակերպվել են 1921 թվականին՝ Դիլիջանում և Կիրովականում։ 1923 թվականին գործում Էր 14 արտել, որտեղ ընդգրկված Էր 1384 տնտեսություն՝ ողջ գյուղական տնտեսությունների 1%-ը։ Գյուղատնտեսական կորպորացիաի բարձրագույն ձևը կոլտնտևսությունն է որի հաղթանակով ավարտվեց սոցիալիստական վերափոխման շրջանը գյուղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 118