Գյուղատնտեսական բեռնիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական բեռնիչ, պարբերական կամ անընդհատ գործողության ամբարձիչ-փոխադրիչ մեքենա, որը գյուղատնտեսական արտադրության մեջկատարում է բեռների բարձման-բեռնաթափման աշխատանքներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերական գործողության բեռնիչ բեռները բռնում, տեղափոխում և հանձնում է բաժիններով, անընդհատ գործողության բեռնիչը գործում է անընդհատ։ Ըստ բազային մեքենայի տեսակի՝ բեռնիչները լինում են տրակտորային (կախվում են տրակտորներից և ինքնագնաց շասսիներից) և ինքնավար (ունեն սեփական շարժաբեր և ընթացամաս)։ Կան թրթուրավոր և անվավոր բեռնիչներ։ Վերջիններն ավելի շարժունակ են, սակայն նրանց տեսակարար ճնշումը գետնին ավելի մեծ է, և չեն կարող բավականաչափ հաջողությամբ աշխատել գերխոնավ հողերում (գոմաղբապահեստարանների հարևանությամբ, տորֆակույտերում)։ Պարբերական գործողության բեռնիչներից առավել տարածված են անվավոր տրակտորների կամ ինքնագնաց շասսիների վրա մոնտաժվող, դարձկեն սլաքով ճանկաշերեփավոր բեռնիչները և թրթուրավոր տրակտորներից կախվող ճնշումը գործողության միաշերեփ բեռնիչները։ Գյուղատնտեսության մեջ կիրառում են կախովի բեռնիչ-բուլ դոզերը, որն ունի օգտագործման լայն ընդգրկույթ։ Շերեփով հանդերձելիս այս բեռնիչ լայնակույտերից ու կույտերից պարարտանյութեր (գոմաղբ, կոմպոստ և այլն), սորուն կամ սակավասորուն նյութեր է բեռնում փոխադրամիջոցներին։ Բուլդոզերի հետ համակցված այն կատարում է բուլդոզերական աշխատանքներ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախովի էքսկավատորը նախատեսված է բեռնման-բեռնաթափման և հողային աշխատանքները մեքենայացնելու համար։ Ճանկաշերեփավոր բեռնիչները նախատեսված է հակերով բամբակահումքը և տարբեր նյութեր փոխադրամիջոցներին բեռնելու, համապիտանի բեռնիչները՝ գոմաղբը, տորֆը, սիլոսը, ավազը, հանքային պարարտանյութերը և այլն բեռնելու համար։ Վերջինը կարող է բեռներ դուրս հանել մինչև 2մ խորության փոսերից։ Ճանկաշերեփավոր փոքրաչափ բեռնիչներ կիրառվում է պահեստարանների, շինությունների և՛ դրսից, և՛ ներսից բեռներ բարձելու համար։ Բարդոցիչ-բեռնիչներ կիրառվում է խոտի և ծղոտի կույտերից ու խրձերից դեզեր և բարդոցներ պատրաստելու, փոխադրամիջոցներին բարձելու համար, ինքնագնաց ճակատային բեռնիչ (բարդոցիչ)՝ խոտը և ծղոտը բարդոցելու, փոխադրամիջոցները բեռնելու, գոմաղբը և սիլոսը, սորուն և հատավոր բեռները բարձելու համար այն կարող է նաև հանդերձվել ինքնաթիռները հանքանյութերով բեռնող սարքավորումով։ Դ-451 մակնիշի բեռնիչը նախատեսված է փոխադրամիջոցներին սորուն (մանրակտոր) նյութեր և հատավոր բեռներ բեռնելու-բեռնաթափելու, նաև՝ բեռները փոքր հեռավորություններ տեղափոխելու համար։ Բազմաշերեփ բեռնիչները կիրառում են սորուն և մանրակտոր նյութերը փոխադրամիջոցներին բեռնելու համար։ Կերերի մանրիչ բեռնիչ ինքնագնաց (կիսակախովի կամ կախովի) մեքենա է, որը նախատեսված է ցողունավոր կերերը (խոտ, ծղոտ, սիլոս, սենաժ) պահեստավորման վայրում մանրելու և փոխադրամիջոցներին բարձելու համար։ Նշված բեռնիչների բեռնամ բարձությունը 500–1500 կգ է, արտադրողականությունը՝ 10-86 տ/ժ, բեռ նման բարձր-ը՝ 2,3–7 մ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։