Գծագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գծագիր, երկրաչափական տարրերի (կետ, գիծ, մակերևույթ, առարկա) գրաֆիկական պատկերը հարթության վրա։ Պատկերման հիմնական մեթոդը օրթոգոնալ (ուղղանկյուն) նախագծման մեթոդն է, որի հիմունքները շարադրում է գծագրական երկրաչափությունը։ Գծագրերը կատարվում են, ելնելով նախագծման օրենքներից և նախատեսված կանոններով։

Ըստ նշանակման գծագրերը կարող են լինել նախագծային և աշխատանքային, ըստ կատարման բնույթի՝ բնագիր, կրկնագիր, պատճեն և համր։ Մեքենաշինական գծագրերն ունեն անուն, մասշտաբ, նյութ ու ցույց տվող շտամպ, իսկ հավաքման և մոնտաժային գծագրերը նաև գծագրված սարքերի հանգույցները, խմբերը, մասերը թվարկող մասնացանկ։ Հայ նախարարության զորքերի քանակի տեղաբաշխման սխեմա (կազմված IV —V ղդ․) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանված ձեռագրերից երևում է, որ Հայաստանում գծագրական արվեստով զբաղվել են դեռևս հին ժամանակներից, օրինակ, հայ նախարարության զորքերի քանակի և տեղաբաշխման սխեման՝ կազմված IV—V դարերում, Երուսաղեմի հատակագծի նախագիծը, աշխարհի չորս կողմերի կողմնացույց քարտեզն առանց աշխարհագրական վայրերի նշումների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 105