Գիտական ժառանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գիտական ժառանգություն», մատենաշար։

Լույս է տեսնում Երևանում (հ. 1–6..., 1994–2010…): Հրատարակում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Ունի խմբագրակազմ։

Ընդգրկում է հնագիտության, ազգագրության ու բանագիտության անվանի մասնագետների՝ նախկինում տարբեր պարբերականներում տպագրված և անտիպ աշխատություններ (Ա. Քալանթարի «Հայաստան. Քարե դարից միջնադար» (անգլ.՝ 1994, հայ.՝ 2007), «Վանստանի միջնադարյան արձանագրությունները» (1999) և «Նյութեր հայկական և ուրարտական պատմությունից» (2003, երկուսն էլ՝ անգլ.), Կ. Ղաֆադարյանի «Էջեր հայոց միջնադարյան մշակույթի և պատմության» (2007), Ս. Տեր-Ավետիսյանի «Հայագիտական հետազոտություններ» (2010) և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։