Գերդրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերդրում
նորվ.՝ Gjerdrum

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնԱսք
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)5464
Տարածք83.19
Հիմնադրված է1838 և 1994[1] թ.
Սահմանակցում էՆանենսթադ, Ուլենսաքեր, Սյորում, Շեդսմու, Նիթեդալ և Լիլեստրոմ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0234
gjerdrum.kommune.no
Գերդրում կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Գերդրում (նորվ.՝ Gjerdrum), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ասք քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 83.19 կմ² տարածք[2]։

Գերդրում կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Սահմանակից է Նանենսթադ, Նիթեդալ, Ուլենսաքեր, Սյորում կոմունաներին։ Կոմունայի անվան սկզբնամասը՝ Gerð, առաջացել է գետի անունից, իսկ vin նշանակում է մարգագետին։ Այստեղ է գտնվում 1118 թվականին կառուցված եկեղեցին, որը հանդիսանում է վարչական միավորի տեսարժան վայրերից։

Գերդրումի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդրում կոմունայի զինանշանը հաստատվել է 1993 թվականին և իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է մոխրագույն գույնի ցանկապատ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Գերդրում կոմունայում բնակվում է 5464 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում կրկնակի աճ է գրանցել[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]