Գագիկ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Մարտիրոսյան
Ծնվել էհունվարի 14, 1951(1951-01-14) (73 տարեկան)
ԾննդավայրԳետամեջ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1992)
Մասնագիտությունպետական ծառայող

Գագիկ Հմայակի Մարտիրոսյան (հունվարի 14, 1951(1951-01-14), Գետամեջ, Հայաստան), Հայաստանի պետական և տնտեսական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974-1979 թթ. - աշխատել է «Ջերմուկշին» տրեստի Եղեգնաձորի շինմոնտաժային վարչությունում որպես բրիգադավար, վարպետ, գլխավոր ինժեներ, շինմոնտաժային վարչության պետ։
  • 1979-1980 թթ. - Եղեգնաձորի մարզային գործադիր միավորման նախագահի տեղակալ։
  • 1980-1986 թթ. - աշխատել է «Ջերմուկշին» տրեստի գլխավոր ինժեներ, ապա տնօրեն։
  • 1 987-1990 թթ. - Հայկական ԽՍՀ շինարարության մինիստրության արդյունաբերության բաժնի պետ, միևնույն ժամանակ նաև «Արարատշին» տրեստի տնօրեն։
  • 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 1990-1993 թթ. - ՀՀ շինարարության նախարար։
  • 1993-1995 թթ. - ՀՀ պետական նախարար։
  • 1995-1998 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարար։
  • 1998-1999 թթ. - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար։
  • 1999-2004 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։
  • 2004 թ. մարտի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական՝ ազատվելով Հայաստանի կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[1]։
  • 2004-2008 թթ. - Հայաստանի վարչապետի խորհրդական։
  • 2008 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնից[2]։
  • 2008-2014 թթ. - «ԻՏԵՌԱ» ընկերության փոխնախագահ։
  • 2015 թվականից - «ԿԷՍԿ» (Կարելական էներգաիրացման ընկերություն) ընկերության նախագահ։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Նախորդող
Ռոմեո Ջուլհակյան
ՀՀ շինարարության նախարար
Գագիկ Մարտիրոսյան

1990 - 1993
Հաջորդող
Ֆելիքս Փիրումյան
Նախորդող
Միրոն Շիշմանյան
ՀՀ էներգետիկայի նախարար
Գագիկ Մարտիրոսյան

1995 - 1998
Հաջորդող
Մերուժան Միքայելյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Գագիկ Մարտիրոսյան

11 ապրիլի 1998 - 15 հունիսի 1999
Հաջորդող
Վահան Շիրխանյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Գագիկ Մարտիրոսյան

15 հունիսի 1999 - 23 մարտի 2004
Հաջորդող
Անդրանիկ Անդրեասյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.