Գագիկ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Այվազյան
Ծնվել էմարտի 24, 1952(1952-03-24) (72 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունայգեգործ

Գագիկ Պետրոսի Այվազյան (մարտի 24, 1952(1952-03-24), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ այգեգործ, ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2004)։ Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1999)։ ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1987)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայաստանի Գյուղատնտեսական ինստիտուտը (1975)։ 1994–1995 թվականներին՝ ՀԱԱՀ-ի խաղողագործության, 1995–1997 թվականներին՝ այգեպտղաբանջարաբուծության, 1997-2013 թվականներին՝ այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնների վարիչ։

Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի ծագումնաբանության, ընտրասերման, ագրոտեխնիկայի և սորտագիտության խնդիրներին։ Համահեղինակ է խաղողի (սեղանի և գինու) 24 սորտերի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղողագործություն խաղողի սելեկցիայի և ամպելոգրաֆիայի հիմունքներով, Ե., 2003 (համահեղինակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։