Բուքսնես (նորվ.՝ Buksnes), նախկին կոմունա Նորվեգիայի Նուրլան ֆյուլքեում։ Գտնվում է ներկայիս Վեստոգոյա մունիցիպալիտետի տարածքում։ Ի սկզբանե եղել է Վեստոգոյա կղզու արևմտյան մասում։ Գրավդալ գյուղում գտնվող Բուքսնեսի եկեղեցին մունիցիպալիտետի գլխավոր եկեղեցին է[1]։
Բուքսնես մունիցիպալիտետը հիմնադրվել է 1838 թվականի հունվարի 1-ին (տես՝ formannskapsdistrikt): 1919 թվականի հուլիսի 1-ին Բուքսնեսի հարավային շրջանը (բնակչությունը՝ 2,272) առանձնացել է, որպեսզի ձևավորվի նոր Հոլ մունիցիպալիտետը։ Տարանջատումից հետո Բուքսնեսի բնակչությունը կազմել է 3,188 մարդ։ 1963 թվականի հունվարի 1-ին Բուքսնեսը միավորվել է հարևան Բորգ, Հոլ, Վալբերգ մունիցիպալիտետների հետ՝ ձևավորելու նոր Վեստոգոյա մունիցիպալիտետը։ Նախքան միավորումը Բուքսնեսի բնակչությունը կազմել է 4,416 մարդ[2]։