Բույսերի բազմացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերը բազմանում են անսեռ և սեռական եղանակներով, այդ թվում վեգետատիվ բազմացմամբ, բողբոջմամբ, իսկ ծաղկավոր բույսերի մոտ էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է կրկնակի բեղմնավորումը։

Բազմաբջիջ կանաչ ջրիմուռներ[խմբագրել]

Բազմաբջիջ ջրիմուռները բազմանում են վեգետատիվ և սեռական եղանակով ։ Սեռական բազմացումը կատարվևմ է անբարենպաստ պայմանների դեպքում ։ Միանման թելիկները պատվում են լորձով , մոտենում և միանում են միմյանց , նրանց բջիջների միջև առաջանևմ են կամրջակներ որոնցով մի բջջի պարունկությունն անցնում է մյուսի մեջ ։ Կորիզները միաձուլվում են առաջացնում են զիգոտ , որը պատվում է թաղանթով ։ Հանգստի շրջանից հետո զիգոտից առաջանում է դուստրսպորոգիրա ։ Սեռական բազմացման այդ եղանակը կոչվում է Կոնյուգացիա ։

Կանաչ մամուռներ[խմբագրել]

Կանաչ մամուռները բազմանում են սեռական և անսեռ սերունդների հերթափոխով ։ Ամռանն ուշադիր դիտելով կարելի է նկատել , որ մամուռներիի առանձին ցողունների կարմրագորշ գագաթներերին , տերևների միջև գտնվում են երկարավուն պարկիկներ , որոնք լցված են բազմաթիվ մանր բջիջներով ։ Դրանք արական սեռական օրգաններն են , որտեղ զարգանում են շարժունակ սերմնաբջիջները ` արական գամետները կամ սպերմատոզոիդները : Մամուռի այդ առանձնյակը կոչվում է արական :Վառ գունավորում չունեցող մյուս ցողունիկների գագաթին ձևավորվում են սափորաձև իգական սեռական օրգաններ , որտեղ զագանում են ավելի խոշոր բջիջներ ` ձվաբջիջներ ։ Դա իգական առանձնյակ է ։ Այս 2 տեսկի ցողունները այլ կերպ կոչվում են սերունդ , որոնց վրա զարգանում են սեռական սերունդ , որոնց վրա զարգանում են սեռական բջիջները՝ սպերմատոզոիդներ և ձվաբջիջները ։ Անձրևաջրի կաթիլների միջոցով արական բույսից սերմնաբջիջները լողում են դեպի իգական բույսերի գագաթը , այնտեղ հանդիպում ձվաբջջին , և տեղի է ունենում բեղմնավորում ` սպերմատոզոիդի և ձվաբջջի պարունակությունը միաձուլվում է : Բեղմնավորումից հետո ձևավորվում է զիգոտը , իսկ հաջորդ տարում զիգոտից նույն ցողունի (իգական բույսի) գաաթին զարգանում են ոտիկը և սպորներով լցված տուփիկը : Տուփիկը կազմված է սափորիկից և կափարիչից , ներսում գգգտնվում է սպորանիումը , որտեղ հասունանում են սպորները : Ոտիկը և տոփիկը համարվում են մամուռների անսեռ սերունդ : Սպորները չոր եղանակին բացված տուփիկից ընկնու են և քամու միջոցով տարածվոււմ :Ընկնելով խոնավ հողի վրա , դրանք ծլում են և առաջացնում նուրբ , կանաչ , ճյուղավորված թելիկներ : Այդ ճյուղավորված թելերի վրա առաջանում են բողբոջներ, որոնցից կրկին զարգանում են մամուռի արական և իգական բույսերը :

Պտերանմաններ[խմբագրել]

Պտերի (պտերանմանների) բազմացումը նույնպես կատարվում է սեռական և անսեռ սերունդների հերթափոխումով : Հասուն ` տերևացողուննավոր պտերը անսեռ սերունդն է ։ Պտերների տերևի ստորին մակերեսին գտնվող գորշ թմբիկները կոչվում են սպորանգիումներ , որոնց մեջ հասունաում են սպորները։ Առանձին սպորանդիումներն անզեն աչքով դժվար է տեսնել ։ Սպորները շատ փոքր են և կարելի է տեսնել միայն մանրադիտակով ։ Յուրաքնչյուր սպոր իրենից ներկաըացնում է մեկ բջիջ `կորիզով , ցիտոպլազմայով և սննդսնյութերի անհրաժեշտ պաշարով : Սպորների հասունանալուց հետո սպորանգիումների պատերը պատռվում են , և սպորները քամու օգնությամբ տարածվում են : Ընկնելով խոնավ հոցի վրա ` սպորները ծլում են , և նրանցից առաջանևմ են 1-2 սանտիմետր տրամագծով կանաչ սրտաձև թիթեղիկ՝ նախածիլ ։ Նախածիլը ռիզոիդներով ամրանում է հողին ։ Հողի կողմին ուղղված նախածիլի ստորին մասում զարգանում են արական և իգական սեռական օրգաններ ։ Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդներ, իսկ իգականը ` արքեգոնիումներ : Նրանց մեջ զարգանում են սերմնաբջիջներ և ձվաբջիջներ : Նախածիլը պտերի սեռական սերունդն է : Ջրի կաթիլով սերմնաբջիջները լողում են դեպի ձվաբջիջները , թափանցում են նրանց մեջ : Գամետները միաձուլվում են և կատարվում է բեղմնավորում : Բեղմնավորումից հետո ձևավորվում է կանաչ նախածիլի հաշվին : Սաղմն անմիջապես սկսում է ծլել , առաջանևմ է մանր տերևներով երիտասարդ պատերը : Հետագա զարգացումը և հասուն պտերի առաջացումը դանդաղ են ընթանում : Միայն մի քանի տարի անց ձևավորվում են պտերի խոշոր տերևները : Պտերը բազմանում են նաև վեգետատիվ ճանապարհով ` կոճղարմատների առանձին մասերով ։

Մերկասերմերի բազմացումը[խմբագրել]

Մերկասերմերը բազմանում են սերմերով , որոնք առաջանում են կոներում և մերկ վիճակում գտնվում են կոների թեփուկների արանքում ։ Գարնանը սոճու նույն բույսի ճյուղերի վրա առաջանում են կանաչադեղնավուն արական կոներ և կարմրավուն իգական կոներ ։ Գարնանը փոշեհատիկները քամու միջոցով արական կոներից տեղափոխվում են իգական կոնի սերմնբողբոջների վրա և տեղի է ունենում փոշոտոմ ։ Փոշեհատիկը ` փոշեմուտքով թափանցում է սերմնաբոզբոջ : Այնուհետև իգական կոների թեփուկները խեժով սոսնձվում , կպչում են և ամուր փակվում : Ձվաբջջի հասունացման պահին փոշեհատիկը ծլում է , փոշեխողովակով երկու սպերմանները հասնում են սերմնաբողբոջում գտնվող արքեգոնիումին : Նրանցից մեկը միանում է ձվաբջջին , տեղի է ունենում բեղմնավորում ` առաջանում է զիգոտ (բեզմնավորված ձվաբջիջ) ։ Զիգոտից առաջանում է սաղմը , իսկ սերմնաբողբոջից ` սերմը : Սերմերը կոների թեփուկների վրա դասավորված են զույգ-զույգ , բաց վիճակում ` մերկ , որի պատճառով բոլոր փշատերևները կոչվում են մերկասերմեր ։ Իգական կոները աստիճանաբար են աճում ։ Սկզբում նրանք կանաչավուն են , իսկ երբ սերմերը հասունանում են , փայտանում են ու դառնում դարչնագույն ։ Սոճու սերմերը հասունանում են փոշոտումից և բեղմնավորումից մեկ ու կես տարի հետո , իսկ կոներից թափվում են երկու տարի հետո։ Սերմը կազմված է սաղմից , էնդոսպերմից և սերմնամաշկից ։ Սերմերն ունեն թաղանթաթևեր , որոնց օգնությամբ քամու միջոցով թռչում են ու տարածվում։ Նպաստավոր պայմաններում սերմերը ծլում են և առաջացնում են նոր բույս ։

Ծաղկավոր բույսերի կրկնակի բեղամնավորում[խմբագրել]

Դիտարկենք ծածկասերմ բույսրի բեղմնավորման և սերմի զարգացման գգործնթացը։ Ծաղկի մեջ առաջանում են սպորներ (անսեռ բազմացման համար), գամետներ (սեռական պրոցես) տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորման հետևանքով առաջանում են սերմ և պտուղ ։

Առէջի փոշանոթներում մեկ դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոզի հետևանքով առաջանում են չորս հապլոիդ հավաքակազմով միկրոսպորներ , որոնցից յորաքանչրը պատվում է լրացուցիչ թազանթներով և դրանցից հետագայում ձևավորվում է փոշեհատիկը. սկզբում միկրոսպորը կիսվում է միտոզով և առաջացնում է երկու հապլոիդ հավաքակազմով բջիջներ ` վեգետատիվ և գեներատիվ :

Գեներատիվ բջիջը հետագյում նույնպես կիսվում է միտոզով և առաջանում են երկու հապլոիդ հավաքակազմով սպերմիում : Վեգետատիվ բջջից հետագայում զարգանում է փոշխողովակը :

Վարսանդի սերմնարանում դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոտիկ բաժանման արդյունքում առաջանում են չորս բջիջներ հապլոիդ հավաքակազմով , որոնցից երեքը ոչնչանում են , իսկ մեկը (մեգասպորը) երեք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ է տալիս ութ հապլոիդ կորիզներ պարունակող սազմնապարկին , որը գտնվում է սերմնաբողբոջում (սերմնասկզբնակում):

Գեներատիվ բջիջը հետագյում նույնպես կիսվում է միտոզով և առաջանում են երկու հապլոիդ հավաքակազմով սպերմիում : Վեգետատիվ բջջից հետագայում զարգանում է փոշխողովակը :

Վարսանդի սերմնարանում դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոտիկ բաժանման արդյունքում առաջանում են չորս բջիջներ հապլոիդ հավաքակազմով , որոնցից երեքը ոչնչանում են , իսկ մեկը (մեգասպորը) երեք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ է տալիս ութ հապլոիդ կորիզներ պարունակող սազմնապարկին , որը գտնվում է սերմնաբողբոջում (սերմնասկզբնակում): Սաղմնապարկում գտնվող ձվաբջիջն անշարժ է : Վարսանդի սերմնարանում կարող են լինել մեկ կամ մի քանի սերմնաբջիջներ : Սաղմնապարկը , բացի հապլոիդ ձվաբջջից , պարունակում է դիպլոիդ կենտրոնական բջիջ , որը մասնակցում է բեղմնավորմնը և գտնվում է սաղմնապարկի կենտրոնում : Կան նաև մի քնի հապլոիդ բջիջներ :


Փոշեհատիկի տեղափոխումը այլ բույսերի վարսանդի սպիի վրա կոչվում է խաչաձև փոշոտում , որը բարձրացնում է փոփոխականությունը : Բույսերի խաչաձև փոշոտումը կարող է իրականացվել քամու , միջատների միջոցով և այլ եղանակով : Խաչաձև փոշոտվող շատ բույսերի մոտ հնարավոր է նաև ինքնափոշոտում , որը կանխելու համար բույսերն ունենում են հատուկ հարմարանքներ : Դրանցից են նույն ծաղկի փոշեհատիկների հասունացման տարբեր ժամկետներ , վարսանդների ավելի երկար լինելն առէջներից և այլ հարմարանքներ :

Փոշոշեհատիկներկ արտաքին մակերևույթը հաճախ անհարթ է , խորդուբորդ , իսկ վարսանդի սպիի վրա արտադրվում է կպչուն նյութ , որը պահում է փոշեհատիկը : Փոշեհատիկն , ընկնելով վարսանդի սպիի , ծլում է ` առաջացնելով փոշեխողովակ , որով սպերմիումները տեղափոխվում են սաղմնապարկ , որտեղ և տեեղի է ունենում բեղմնավորումը ։

Փոշեխողովակում գտնվում են երկու սպերմիում ։

Երբ փոշեխողովակ մտնում է սաղմնապարկի մեջ , սպերմիումնորից մեկը միձուլման դիպլոիդ զիգոտ , որից զարգանում է ապագա բույսի սազմը ։ Երկրորդ սպերմիումը միաձուլվում է դիպլոիդ կենտրոնական բջիջ հետ ՝ առաջացնելով քրոմոսոմների տրիպլոիդ հավաքակազմով նոր բջիջ ։ Դրանցից առաջանում է սերմի էնդոսպերմը ։ Սազմնապարկից (սերմնաբողբոջ , սերմնասկզբնակ ) ձևավորվում է սերմը , իսկ սազմնապարկի պատից պտղապարկը ։ Բոլոր ծաղկավոր բույսերին բնորոշ այս սեռական պրոցեսը կոչվում է կրկնակի բեղմնավորում ։ Այն հայտնաբերվել է 1898թ. ռուս բուսաբան Ս. Գ. Նավաշինի կողմից ։