Բորիկ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիկ Աղաջանյան
ապրիլի 12, 1957(1957-04-12) - սեպտեմբերի 19, 1992(1992-09-19) (35 տարեկան)
ԾննդավայրԽնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՔարագլուխ (Ասկերանի շրջան), Արցախ
ԳերեզմանՔարագլուխ (Ասկերանի շրջան)
ՔաղաքացիությունԱրցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Բորիկ Աղաջանյան (ապրիլի 12, 1957(1957-04-12), Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 19, 1992(1992-09-19), Քարագլուխ (Ասկերանի շրջան), Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիկ Աղաջանյանը ծնվել է 1957 թ. ապրիլի 12-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում՝ կոլտնտեսականի ընտանիքում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը։ Ուսումը շարունակել է Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում՝ ձեռք բերելով տրակտորիստի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի տնտեսությունում, այնուհետև՝ գյուղամերձ «Անասնարդ» միավորումում։ Կամավորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, մասնակցել շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 19-ին Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի հինգ երեխա։ Հանգչում է Խնձրիստանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]