Բորդո-237

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բորդո-237», սեղանի ճակնդեղի սորտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է Ռուսաստանի Գրիբովսկի բանջարաբուծական ընտրասերման կայանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփը կիսականգուն է, մուգ կանաչ գույնի։ Տերևները՝ կանաչ, ամբողջաեզր և սրտաձև։ Ծաղիկները մանր են, կանաչավուն՝ կարմրավուն երանգով, սրածայր-նշտարաձև ծաղկակիցներով։ Պտղաբույլը կնձիկ է՝ բաղկացած 2–5 և ավելի պտուղներից։ 1000 կնձիկի կշիռը 12–25 գրամ է։ Արմատապտուղը կլոր է, սև կամ մուգ կարմիր կեղևով, 70–500 գրամ միջին զանգվածով։ Միջավաղահաս սեղանի սորտ է։ Բերքատվությունը՝ 400–600 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։