Բորային պարարտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բորային պարարտանյութեր, բույսերի համար մատչելի բոր պարունակող միկրո պարարտանյութեր, ինչպիսիք են բորաթթուն, բորախտանյութը, բորակը, բորի սուպեր ֆոսֆատը, բորի խելատները, նրբամանրացված որոշ բորային հանքաքարեր և այլն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորային պարարտանյութերը հատկապես արդյունավետ են ճմապոդզոլային, հումուսակար բոնատային, որոշ ճահճային հողերում, կարմրա հողերում, գորշահողերում և այլն։Բորային պարարտանյութերի նկատմամբ ավելի զգայուն են սերմատու երեքնուկը և առվույտը, կերային ու պարենային արմատապտուղները, շաքարի ճակնդեղը,կարտոֆիլը, հնդկացորենը, վուշը, բամբակենին։ Բորային պարարտանյութերը-ի ծախսի չափաքանակը սերմերի նախացանքային հիմնական ներմուծման դեպքում 1,1–1,7 կգ/հա է՝ ըստ բորի, իսկ միջ շարքերում ներմուծման դեպքում այն նվազեցնում են 2–3 անգամ։ Սերմերի նախացանքային մշակման ժամանակ օգտագործում են 0,005–0,05%-անոց բորի լուծույթները (2–4 լ/հա), մերձարմատայի լրացուցիչ պարարտացման համար՝ 0,01–0,05%-անոց լուծույթները (100–300 լ/հա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։