Բոինգ 727-ի պայթյունը Բոգոտայի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 727-ի պայթյունը Բոգոտայի վրա
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի պայթյուն
Թվականնոյեմբերի 27, 1989
ՎայրԲոգոտա, ,  Կոլումբիա
Թռիչքի վայրEl Dorado International Airport? և Բոգոտա
Վերջնական կետAlfonso Bonilla Aragón International Airport?
Զոհվածներ107 մարդ
Վիրավորներ0
Aviation Safety Network ID19891127-0
Օդանավ
ԱվիաընկերությունԱվիանկա
Կենդանի մնացած0

Բոինգ 727-ի պայթյունը Բոգոտայի վրա, ավիացիոն վթար ահաբեկչական գործողության արդյունքում, որը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 27-ին երկնքում՝ Բոգոտայի մոտակայքում, երբ թռիչքից մի քանի րոպե հետո պայթեցվեց Avianca ընկերության Բոինգ 727-ը։ Ահաբեկչական գործողությունն իրականացվել է ռումբի օգնությամբ, որը տեղադրվել է հանրահայտ թմրանյութերի բարոն Պաբլո Էսկոբարի ցուցումով։ Արդյունքում զոհվել է 110 մարդ։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

HK-1803 համարով Բոինգ 727-21-ը (գործարանային՝ 19035, սերիական՝ 272) թողարվել է Boeing ընկերությունը 1966 թվականին և իր առաջին թռիչքն իրականացրել է մայիսի 19-ին։ Նրա երեք Pratt & Whitney JT8D-7 մոդելի տուրբոռեակտիվ շարժիչները զարգացնում էին 12 600 ֆուտ (5 715 կգու) քարշ։ Ինքնաթիռի առաջին սեփականատերը դարձավ Pan American World Airways ընկերությունը, որը նրան ստացավ մայիսի 28-ին և շահագործում էր N326PA համարով։ 1975 թվականի նոյեմբերի 15-ին նա ընդունվեց Avianca ընկերություն, որի արդյունքում վերագրանցվեց և ստացավ նոր HK-1803 համարը[1][2]։

Ահաբեկչական գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռն իրականացնում էր պարբերական ներքին AV203 չվերթը Բոգոտայից Կալի մեկ ժամիվ քիչ հաշվարկային տևողությամբ։ Ինքնաթիռում գտնվում էին անձնակազմի 6 անդամներ և 101 ուղևորներ։ Ժամը 07:11-ին օդանավը դուրս է եկել Բոգոտայի օդանավակայանի թռիչքուղուց և սկսել բարձրություն հավաքել։ Էշելոն 130-ն անցնելուց 5 րոպե անց (13 հազար ֆուտ կամ 4 կիլոմետր), սրահի հետնամասում պայթում է ռումբը։ Գետնի վրա գտնվող ականատեսների վկայությամբ՝ ֆյուզելաժի աջ կողմից բոց է դուրս թռավ։ Առաջինին հետևում է ևս մեկ, առավել հզոր պայթյուն՝ պայթում են կենտրոնական դատարկ բաքում գտնվող վառելիքի գոլորշիները։ Երկրորդ պայթյունը օդանավը բաժանում է մասերի, որոնք ցրվում են Սոաչա քաղաքի մոտակայքի լեռան լանջերի երկայքով երեք մղոն տարածության վրա։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 107 մարդիկ զոհվել են, իսկ ինքնաթիռի բեկորները սպանեցում են գետնի վրա ևս երեք մարդու[1][3]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկորների ուսումնասիրության տվյալներով պարզվել է, որ ինքնաթիռի պայթյունն իրականացվել է պլաստիկ պայթուցիկի օգնությամբ։ Հետաքննության ընթացքում հաջողվել է նաև պարզել ահաբեկչական գործողության կապը Պաբլո Էսկոբարի՝ Կոլումբիայի գլխավոր թմրանյութերի բարոնի հետ։ Ռումբը ինքնաթիռ էր տարել կոստյումով տղամարդը, որը եղել է զուգընկերոջ հետ։ Նրանք զբաղեցրել են գլխավոր վառելիքի բաքի վրա տեղակայված 18А և 18К տեղերը։ Վերջին պահին տղամարդը լքել է սրահը, իսկ նրա զուգընկերը մնացել է և դարձել ինքնաթիռի 107 զոհերից մեկը։ Գոյություն ունի վարկած, որ հարձակման նպատակը եղել է Սեսեր Գավիրիա Տրուխիլիոն՝ մահացած նախագահի թեկնածու Լուիս Կարլոս Գալանի օգնականը և Կոլումբիայի ապագա նախագահը։ Սակայն վերջին պահին Տրուխիլոն չեղարկել է թռիչքը, որի պատճառով կենդանի է մնացել։ Ինչպես նաև եղել է վարկած, որ պայթյունն ուղղված էր Մեդելինսյան կոկաինի կորտելի նախկին անդամներից մեկի դեմ, որը համաձայնել էր համագործակցել ոստիկանների հետ[4]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգոտայի վրա Բոինգի պայթյունը Մեդելինսյան կորտելի ամենամահաբեր միայնակ ահաբեկչական հարձակումն է։ Երկրում սկսեցին ոստիկանական ստուգայցերը, որի արդյունքում ոչնչացվեցին կակաինի պլանտացիաներ, ինչպես նաև թմրադեղերի արտադրության քիմիական լաբորատորիաները։ Զոհվածների մեջ էին ԱՄՆ-ի երկու քաղաքացիներ, որն առիթ տվեց Ջորջ Բուշի վարչակազմին ուժեղացնել Էսկոբարի փնտրման հետախուզական գործողությունները։ 1991 թվականին ձերբակալվեց Դենդենի Մունյես Մոսկերան (իսպ.՝ Dandeny Muñoz Mosquera)՝ հայտնի նաև Լա Քուիքա մականունով՝ Մեդելինսյան կորտելի գլխավոր մարդասպանը, որը համարվում էր ինքնաթիռի պայթյունի հիմնական կազմակերպիչը։ Հետագայում ԱՄՆ-ի շրջանային դատարանը դատապարտեց նրան 10 ցմահ ժամկետով և ևս լրացուցիչ 45 տարով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Aircraft accident Boeing 727-21 HK-1803 Bogotá-Eldorado Airport (BOG)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  2. «Boeing 727-21 HK-1803» (անգլերեն). JetPhotos.Net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  3. 3,0 3,1 Alan Prendergast (2001 թ․ մայիսի 17). «The Hit Man Nobody Knows» (անգլերեն). Westword. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  4. «El 'Suizo', el hombre que voló avión de Avianca durante los aciagos tiempos del narcoterrorismo» (իսպաներեն). Semana. 06 agosto 2007. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.