Բոդեգոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Նատյուրմորտ», Խուան Սանչես Կոտան
«Նախաճաշ», Դիեգո Վելասկես

Բոդեգոն (իսպ.՝ bodegónbodega «պանդոկ, ճաշարան», հոգնակի թիվ՝ բոդեգոնես[1]), Նոր ժամանակների իսպանական գեղանկարչության ժանր[2]։

Տերմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինն օգտագործվում է մոտավորապես 1650 թվականից։ Առաջինը այդ բառով Ֆրանցիսկո Պաչեկոն է կոչել Վելասկեսի վաղ շրջանի ստեղծագործություններից այն ժանրային տեսարանները, որոնցում պատկերված էին ճաշող կամ ուտելիք պատրաստող հասարակ մարդիկ[3]։

Իսպանական որոշ ժանրային նկարներ, ըստ էության, պատկերել են իրական բոդեգոնես-պանդոկներ։ Սակայն համաբանության սկզբունքով այդ անվանումը տարածվել է կենցաղային գեղանկարչության ստեղծագործությունների լայն շրջանակի վրա, որոնցում պատկերված են ոչ ազնվական ծագում ունեցող մարդիկ, հաճախ ուտելիքի ու ըմպելիքի հետ միասին։ Արդեն 1590 թվականին խոհանոցային ու շուկայական տեսարաններ պատկերող ֆլամանդական ու իտալական նկարները կոչվել են բոդեգոնես։

Իր «Arte de la pintura» (1649) աշխատության մեձ Ֆրանցիսկո Պաչեկոն բոդեգոնը նկարագրել է որպես իր աշակերտ ու որդեգիր Վելասկեսի գեղանկարչության նատուրալիստական ժանր։

Ժամանակակից իսպաներենում նշանակում է «նատյուրմորտ»[4]։

Ժանրի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդեգոնն ի հայտ է եկել XVI դարի վերջին իտալական օրինակների հիման վրա։ Երեք bodegones de Italia ստեղծվել են 1592 թվականին։ Շուկայական տեսարանների ամենավաղ հայտնի օրինակները (Գրանադա, Պալ. Կառլոս V), որ ստորագրված են Խուան Էստեբանի կողմից, ստեղծվել են Ուբեդայում 1606 թվականին, իսկ առաջին խոհանոցային տեսարանն ստեղծվել է շուրջ 1604 թվականին, պատկանում է Վինչենցո Կամպիի վրձնին և կազմում է Սևիլյայում Arzobispal պալատի պրելատների սրահի առաստաղի գեղարվեստական ձևավորման մաս[4]։

Իտալիայում բոդեգոնները տարածում են ստացել նկարիչ Միքելանջելո դա Կարավաջոյի ռեալիստական ոճի ազդեցությամբ։ «Ցածր» ժանրին դիմելը դարձել է պատասխան իտալական մաներիզմի նրբաճաշակությանը[2]։ Ավելի ուշ «բոդեգոն» բառով սկսել են կոչել նատյուրմորտի ժանրն ընդհանրապես։

Բոդեգոնն իր ծաղկմանը հասել է XVII դարում[5]։

Բոդեգոնները բաժանվում են երկու հիմնական տիպի.

  • նատյուրմորտներ (որպես կանոն՝ ասկետիկական, չեզոք ֆոնի վրա),
  • պանդոկի, փողոցի, կրպակի տեսարանների պատկերում ոչ մեծ թվով կերպարների մասնակցությամբ (հիմնականում՝ հասարակ մարդիկ), որոնք ներառում են կենցաղային տեսարանների ու նատյուրմորտի տարրեր[6]։

Բոդեգոնները նկարչին թույլ են տալիս միավորել ժանրային տեսարանը նատյուրմորտի հետ[7]։

Բոդեգոնը մասնավորապես եղել է Դիեգո Վելասկեսի սիրելի ժանրը նրա ստեղծագործության առաջին՝ «սևիլյան» շրջանում[8]։ Այդ ժանրին բազմից անդրադարձել է Ֆրանսիսկո Սուրբարանը։

Բոդեգոնի ժանրն ունեցել է իր ավանդական ձևերը՝ տեսարաններ կիսամութ սենյակում ոչ վառ լուսավորմամբ, որի դեպքում հատկապես ցայտուն երևում են լուսային հետքերը, առանձնանում ենֆիգուրների ծավալներն ու ուրվագծերը[1]։

Բոդեգոնը համարվել է «ցածր» ժանր ժանրերի հիերարխիայում[8]։ Նկարները համարվել են «ոչ էական» ու նույնիսկ «վարկաբեկող»[4]։ Դրանք բացահայտորեն ծաղրել է Վելասկեսի հակառակորդ Վինչենցո Կարդուչին իր «Diálogos de la pintura» (1633) աշխատությունում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 renesans.ru Искусство XVII века. Испания
  2. 2,0 2,1 Виктория Базоева, Алиса Таежная, Анна Романова Мадрид. — 2015. — ISBN 5457381900, 9785457381902
  3. kommersant.ru/ Искусствоведы готовы принять испанский погреб за платоновскую пещеру
  4. 4,0 4,1 4,2 Oxford Art Online
  5. Энциклопедия живописи БОДЕГОН Bodegon
  6. "Предметы замерли в тишине, прислушиваясь к ходу времени"
  7. «От Рафаэля до Гойи» Шедевры из коллекции музея изобразительных искусств. Будапешт
  8. 8,0 8,1 http://velaskes.ru/bodegones Արխիվացված 2018-09-03 Wayback Machine Жизнь простолюдинов

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • V. Carducho: Diálogos de la pintura (Madrid, 1633); ed. F. J. Calvo Serraller (Madrid, 1979)
  • F. Pacheco: Arte de la pintura (Seville, 1649); ed. B. Bassegoda i Hugas (Madrid, 1990)
  • A. A. Palomino de Castro y Velasco: Museo pictórico (1715-24)
  • J. López Navío: ‘Velázquez tasa los cuadros de su protector Don Juan de Fonseca’, Archv Esp. A., xxxiv (1961), pp. 53–84
  • I. Bergström: Maestros españoles de bodegones y floreros (Madrid, 1970)
  • M. Haraszti-Takács: Spanish Genre Painting in the Seventeenth Century (Budapest, 1983)
  • Pintura española de bodegones y floreros de 1600 a Goya (exh. cat. by A. E. Pérez Sánchez, Madrid, Prado, 1983)
  • W. B. Jordan: Spanish Still-life in the Golden Age, 1600—1650 (Fort Worth, 1985)
  • D. Kinkead: ‘The Picture Collection of Don Nicolás Omazur’, Burl. Mag., cxxviii (1986), pp. 132–44
  • J. Brown and R. L. Kagan: ‘The Duke of Alcalá: His Collection and its Evolution’, A. Bull., lxix (1987), pp. 231–55
  • B. Wind: Velázquez’ ‘Bodegones’: A Study in Seventeenth-century Genre Painting (Fairfax, 1987)
  • N. Bryson: Looking at the Overlooked: Four Essays on Still-life Painting (London, 1990)
  • P. Cherry: Still-life and Genre Painting in Spain during the First Half of the Seventeenth Century (diss., U. London, Courtauld Inst., 1991)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդեգոն» հոդվածին։