Բյուրակն (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուրակն

«Բյուրակն», հանդես (ամսագիր, ապա՝ կիսամսյա)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1882–1908 թվականներին Կոստանդնուպոլսում։ Խմբագիրներ՝ Ստեփան Ություճյան, Գալուստ Անդրեասյան, Հակոբոս Ճեճիզյան, Ենովք Արմեն, Սիմոն Չեոմելեքճյան, Արտաշես Գալփակճյան։

Սկզբում եղել է գիտական և քաղաքական, այնուհետև՝ բանասիրական, լեզվաբանական և գրական, ապա՝ «պիտանի և օգտակար գիտելիքների» հանդես։

1906–1908 թվականներին հրատարակվել է որպես առևտրական շաբաթաթերթ (1908 թվականի վերջերին՝ «Առեւտուր» խորագրով)։ Լույս է ընծայել բանասիրական, ազգագրական, կրոնական, տնտեսագիտական, մատենագիտական, մանկավարժական նյութեր, թարգմանություններ։

«Բյուրակն»-ին թղթակցել են Ռուբեն Որբերյանը, Հրաչյա Աճառյանը, Եղյա Տեմիրճիպաշյանը, Սիպիլը, Հայկանուշ Մառքը, Արա Հարությունյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։