Բյուզանդ Քեչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուզանդ Քեչյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1859(1859-08-08)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունիսի 20, 1927(1927-06-20) (67 տարեկան)
Մասնագիտությունխմբագիր և հրապարակախոս

Բյուզանդ Քեչյան (Նուրհան) (օգոստոսի 8, 1859(1859-08-08), Կոստանդնուպոլիս - հունիսի 20, 1927(1927-06-20)), խմբագիր, հրապարակախոս, տպարանատեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականից աշխատակցել է պոլսահայ մամուլին։ Եղել է «Մասիս», «Արեւելք» (Կոստանդնուպոլիս), «Բիւզանդիոն», «Ռահվիրա» (1862 թվական), 1876–1877 թվականներին՝ «Մամուլ», 1877–1885 թվականներին՝ «Թերճըմանը Էֆքեար» («Թարգման մտածումների») հայատառ թուրքերեն պարբերականների գլխավոր խմբագիր։ Զբաղվել է նաև գրահրատարակչական գործունեությամբ։

Լույս է տեսել Քեչյանի «Քսաներորդ դարու ազգային դիբեր։ Պետրոս Կարապետեան» (1911 թվական, Կոստանդնուպոլիս, Տիգրան Տողրամաճյանի տպարան) գրքույկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։