Բիստրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիստրա լեռնազանգվածի գեոմորֆոլոգիական քարտեզ

Բիստրա (մակեդոներեն՝ Бистра), Մակեդոնիայի հետաքրքիր և առանցքային լեռնազանգվածներից մեկը։ Ունի շատ գագաթներ, որոնք բարձր են 2000 մետրից[1], որոնցից ամենաբարձրը Մեդենիցա գագաթն է՝ ծովի մակարդակից 2163 մետր բարձրությամբ։

Լեռներում կրաքարի էրոզիայի արդյունքում առաջացել են կրաքարի հանքավայրեր։ Բիստրայի կրաքարի շրջանում կա տասնչորս հանքավայր՝ Տոնիվոդա, Գովեդարնիկ, Բարդաշ, Սուլթանիկա, Սոլոմունիկա, Սուվո Պոլե, Փոքր և Մեծ Բրզովեց, Չուկնի Տոպանիկա, Ցածր և Բարձր Պոլյիցե, Տրի Բարի, Տրի Գրոբա և Լազարոպոլե։

Լեռների ամենահայտնի քարանձավներն են Ալիլիցան և Կալինա Դուպկան։ Լեռնազանգվածի տարածքի մեծ մասը գտնվում է Մավրովո ազգային պարկի սահմանում։

Գագաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդենիցա (2163 մ)
  • Կարբուլա (2151 մ)
  • Կուրկով Դոլ (2141 մ)
  • Օստրովո (2105 մ)
  • Բիստրա (2102 մ)
  • Դեսովտոր (2092 մ)
  • Շարեն Պեյկո (2086 մ)
  • Գոլեմ Բրզովեց (2085 մ)
  • Մանաստիրիշտե (2060 մ)
  • Դումովիցա (2042 մ)
  • Յարոչկաչ (2027 մ)
  • Գովեդարնիկ (2018 մ)
  • Գոլեմ Ռիդ (2015 մ)
  • Եզերսկի (2014 մ)
  • Կորիյա (2005 մ)
  • Մալ Շար (1993 մ)
  • Սանդակտաշ (1983 մ)
  • Զենգովի Ռուպի (1980 մ)
  • Վելի (1916 մ)
  • Մալ Բրզովեց (1899 մ)
  • Ռուսին (1890 մ)
  • Ստարցի (1710 մ)
  • Ստոգ (Կոչո Ռացին) (1574 մ)
  • Ստոգ (1363 մ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Панов, Митко. „Географска положба и граници на Бистра“. Во зборникот: „Бистра -природни и социогеографски карактеристики на планината Бистра“. МАНУ, Скопје, 1983. стр. 7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիստրա» հոդվածին։