Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիա (CMR)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CMR անդամ երկրներ

Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին պայմանագրի կոնվենցիան (CMR) ընդունվել է 1956 թվականի մայիսի 19-ին Ժնևում։ Ուժի մեջ է մտել 1961 թվականի հուլիսի 2-ից։ Ունի ՄԱԿկոնվենցիայի կարգավիճակ։ Կոչված է կարգավորելու այն հարաբերությունները, որոնք ծագում են միջազգային առևտրային բեռները ավտոտրանսպորտով փոխադրման ժամանակ։

Կոնվենցիայի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվենցիայի պաշտոնական անվանումն է.

անգլերեն լեզվով — Convention on the Contract for the International Carriage of Goods by Road;
ֆրանսերեն լեզվով — Convention relative au contrat de transport international de marchandises par route.

Պաշտոնական հապավումը՝ CMR (ֆրանսերեն լեզվով կոնվենցիայի անվանման հապավում)

Կոնվենցիայի մասնակից են 55 երկիր[1] (գործնականում բոլոր եվրոպական երկրները և ԽՍՀՄ կազմի մեջ մտնող նորանկախ երկրները), այդ թվում Հայաստանը՝ 2006 թվականի հունիսի 6-ից։

Կոնվենցիան կիրառվում է ավտոտրանսպորտով բեռների փոխադրման ցանկացած հատուցելի պայմանագրի նկատմամբ, երբ բեռնափոխադրման ընդունման և առաքման վայրերը, որոնք նշված են պայմանագրում, գտնվում են տարբեր երկրներում, որոնցից առնվազն մեկը հանդիսանում է Կոնվենցիայի անդամ։

CMR-ը նախատեսում է, որ ավտոտրանսպորտով բեռների փոխադրման պայմանագիրը պետք է հաստատված լինի բեռի փոխադրման բեռնագրով։ CMR բեռնագիրը տրվում է երեք օրինակից՝ առաջինը տրվում է ուղարկողին, երկրորդը կցվում է ապրանքներին, երրորդը մնում է փոխադրողի մոտ։ Բեռնագիրը չի հանդիսանում շրջանառության և ապրանքի տնօրինման փաստաթուղթ։

Կոնվենցիան նաև սահմանում է փոխադրողի պատասխանատվությունը, պահանջների և տեղեկացումների ներկայացման ժամկետները։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.unece.org/trans/conventn/legalinst_25_OLIRT_CMR.html Կոնվենցիայի անդամ երկրների ցանկ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Внешнеэкономическая деятельность предприятия: Англо-русский словарь-справочник/ Под ред. проф. Л. Е. Стровского. — М: ЮНИТИ-ДАНА, 2002, с.483

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]