Բենտոմիսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենտոմիսի ամրոց
իսպ.՝ Castillo de Bentomiz
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԱրենաս[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Bentomiz Վիքիպահեստում

Բենտոմիսի ամրոց (իսպ.՝ Castillo de Bentomiz), ամրոց Իսպանիայի Մալագա գավառի Արենաս գյուղի մոտ՝ Վելես Մալագա քաղաքից հյուսիս-արևելք[3]։ Տեղակայված է բլրի վրա՝ ծովի մակարդակից 711 մետր բարձրության վրա։

Ներկայիս ամրոցի տարածքը նախկինում եղել է փյունիկեցիների, հույների ու հռոմեացիների տիրապետության տակ, և պարզ չէ, թե պահպանված ավերակների որ մասը որ ժամանակաշրջանում է կառուցվել։ Պահպանվել են նաև հռոմեական բաղնիքներ։ Ամրոցի՝ ներկայում պահպանված շինությունը կառուցել են արաբները[4]։ Ամրոցը, որ կոչվել է Մունթ Մաս, իր հուշագրություններում հիշատակվում է Աբդալահ իբն Բուլուգինը, ով 11-րդ դարում եղել է Գրանադայի տաիֆայի կառավարիչը։ Նա այն նկարագրում է որպես «ահարկու ամրոց»[5]։ Նա ամրոցը գրավել է իր եղբոր հետ քաղաքացիական պատերազմի ժամանակ[6]։

Երբ Ֆերդինանդ II Արագոնացին Վելես Մալագա արշավելիս հասել է Բենտոմիսի ամրոցին, Գրանադայի սուլթան Էլ Զագալը զորքով դուրս է եկել նրա դեմ[7]։ Մավրերը քրիստոնյաների վրա հարձակվել են 1487 թվականի ապրիլի 25-ի գիշերը, սակայն հետ են շպրտվել և նահանջել են դեպի Գրանադա[8]

1487 թվականին ամրոցն անցել է կաթոլիկ միապետների տիրապետության տակ և ծառայել որպես պաշտպանական կառույց[4]։ Ներկայում ամրոցն ավերված է, սակայն դեռևս կան կանգուն աշտարակներ, պատեր ու ստորգետնյա սրահներ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Arenas». Absolute Axarquia. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  • «Arenas». Visit Costa del Sol. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  • Ibn Buluggīn, ʻAbd Allāh; Tibi, Amin T. (1986). The Tibyan: Memoirs of Abd Allah b. Buluggin, Last Zirid Amir of Granada. Translated from the Emended Arabic Text and Provided with Introduction, Notes and Comments. Brill Archive. ISBN 978-90-04-07669-3. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  • Nicolle, David (1998 թ․ մայիսի 15). Granada 1481-92. Osprey Publishing. ISBN 978-1-85532-740-5. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  • Irving, Washington (1835). The complete works. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.