«Բեմբիի պատանեկություն» (ռուս.՝ «Юность Бемби»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Նատալյա Բոնդարչուկը Ֆելիքս Զալտենի «Բեմբի» հեքիաթի հիման վրա։ Դիլոգիայի երկրորդ մասն է, իսկ առաջինը «Բեմբիի մանկությունը» ֆիլմն է[2]։
Բեմբի մեծացել է և վերածվել երիտասարդ և գեղահասակ եղջերուի։ Նա գտնում է իր սերը՝ եղնիկ Ֆալինին։ Որոնելով կախարդական ծաղիկը՝ Բեմբին և Ֆալինան կատարում են դժվար, վտանգների լի ճանապարհորդություն դեպի հեռավոր երկրներ։