Բաքրի Հասան Սալեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքրի Հասան Սալեհ
արաբ․՝ بكري حسن صالح‎‎
Դրոշ
Դրոշ
Սուդանի վարչապետ
2017 մարտի 2 - 2018 սեպտեմբերի 9
Նախորդող Պաշտոնը վերականգնվել է
Սադիկ ալ-Մահդի (1989)
Հաջորդող Մոթաց Մուսսա
Դրոշ
Դրոշ
Սուդանի առաջին փոխնախագահ
2013 դեկտեմբերի 8 - 2019 փետրվարի 23
Նախորդող Ալի Օսման Թահա
Հաջորդող Ահմեդ Ավադ իբն Աուֆ
Դրոշ
Դրոշ
Սուդանի պաշտպանության նախարար
2000 հուլիսի 11 - 2005 սեպտեմբերի 21
Նախորդող Աբդել Ռահման
Հաջորդող Աբդել Ռահիմ Մուհամեդ Հուսեին
 
Կուսակցություն՝ Սուդանի ազգային կոնգրես
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Սուդան Սուդան
Ծննդյան օր 1949(1949)
Ծննդավայր Դոնգոլա, Սուդան
Քաղաքացիություն  Սուդան

Բաքրի Հասան Սալեհ (արաբ․՝ بكري حسن صالح‎‎1949, Dongola, Սուդան), Սուդանի պետական ու ռազմական գործիչ, Սուդանի վարչապետ (2017—2018), Սուդանի առաջին փոխնախագահ (2013—2017):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքրի Հասան Սալեհը ծնվել է 1949 թվականին Դոնգոլայից հյուսիս գտնվող Հաֆիր Մեշոու գյուղում[1]։ Սովորել է Ալ-Հաֆիրի դպրոցում, այնուհետև միջերկրածովյան կրթություն ստանալու համար սովորել է Ալ-Բարքիքի կենտրոնական դպրոցում[2]։ Հետագայում՝ 1964-1968 թվականները սովորել է Դոնգոլայի միջնակարգ դպրոցում։ 1973 թվականին լեյտենանտի կոչումով ավարտել է Սուդանի ռազմական ակադեմիան։ Եղել է հատուկ նշանակության զորքերի հրամանատարը՝ 1985-1987 ու 1988-1989 թվականները[3]։

Լինելով Սուդանի բանակի սպա՝ 1989 թվականին մասնակցել է Օմար ալ-Բաշիրի ռազմական հեղաշրջմանը, հեղաշրջելով ժողովրդավարական կառավարությունը։ Մտել է հեղափոխության ղեկավարների ազգային փրկության խորհրդի կազմի մեջ[4], զբաղեցրել է Սուդանի պետական անվտանգության մարմիններում առանցքային պաշտոններ[5]։ Սուդանի ազգային անվտանգության տնօրեն (1990—1995), ներքին գործերի նախարար (1995—1998), նախագահի գործերով նախարար (1998—2000, 2005—2013), ազգային պաշտպանության նախարար (2000—2005)[6]:

2012 թվականին նշանակվել է Իսլամական շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ[4]։

2013 թվականի վերջերին տեղի ունեցած մասսայական ցույցերից ու կառավարությունում կադրային տեղափոխությունների հետո նշանակվել է փոխնախագահ[5]։ Բազմիցս անվանվել է նախագահի պաշտոնում ալ-Բաշիրի իրավհաջորդ[4][7]։

2017 թվականի մարտի 1-ին նախագահ Օմար ալ-Բաշիրի կողմից նշանակվել է Սուդանի վարչապետ, 1989 թվականին պաշտոնի լուծարումից հետո դառնալով Սուդանի նորագույն ժամանակաշրջանի առաջին վարչապետը։ Վարչապետի պաշտոնը վերականգնվեց սահմանափակ լիազորություններով, այն դեպքում, երբ իշխանության մեծ մասը կենտրոնացված է նախագահի ձեռքում։ Լինելով վարչապետ՝ Սալեհը պահպանեց առաջին փոխնախագահի պաշտոնը[8]։ Որպես վարչապետ՝ նրա երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ մարտի 2-ին[9]։ Երկու ամիս անց՝ մայիսի 11-ին Սալեհը հայտարարեց կառավարության նոր կազմի մասին, որի մեջ մտան 31 նախարարներ ու 44 պետքարտուղ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. السودان يعيد منصب "رئيس الوزراء" بعد إلغائه منذ 28 عاماً.. ابن مدرسة "الصاعقة المصرية" يرأس أول حكومة بصلاحيات دستورية.. بكرى حسن صالح يؤدى اليمين الدستورية اليوم أمام البشير ويبدأ فى تشكيل الحكومة
  2. بكري صالح.. رجل البشير الجامع بين "الرئاسة" و"الوزارة"
  3. «النائب الأول لرئيس الجمهورية / الفريق أول ركن/ بكري حسن صالح». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 al-Fadl, Mohammad Abu (2013 թ․ դեկտեմբերի 29). «Sudan's Bashir replaces top officials amid ongoing protests». Al-Monitor. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 «Sudan appoints new vice president». Ahram Online. 2013 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. CV at Sudanese Presidency website Արխիվացված 2017-03-02 Wayback Machine.
  7. «Downhill». Khartoum: The Economist. 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. Sudan's Bashir names long-time ally and general prime minister
  9. Sudan's first PM since 1989 coup takes oath
  10. «Sudan announces awaited national dialogue government». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.