Բաց նամակ միջազգային հանրությանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաց նամակ միջազգային հանրությանը, 1990 թվականի հուլիսի 27-ին «Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթում հրապարակված բաց նամակ-կոչ՝ ուղղված միջազգային հանրությանը[1]։ Նամակը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, որոնք իրենց բողոքի ձայն էին բարձրացրել Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց նամակը «Նյու Յորք Թայմսում» հրապարակվել է 1990 թվականի հուլիսի 27-ին՝ Բաքվում հայերի ջարդերից վեց ամիս անց։ Նամակում բողոք է արտահայտվել Խորհրդային Ադրբեջանում իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդերի դեմ և պահանջվում էր դրանց անհապաղ կանխարգելում, ինչպես նաև դապապարտում էին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը։ Բողորքարկման նախաձեռնողները Ֆրանսիայի Հելսինկյան համաձայնագրերի հանձնաժողովի և Փիլիսոփայության միջազգային ինստիտուտի (Փարիզ) գիտնականների համատեղ նախաձեռնությունն էր։ Բաց նամակի տակ տորագրել 133 հայտնի իրավապաշտպաններ, գիտնականներ և հասարակական գործիչներ՝ Եվրոպայից, Կանադայից և ԱՄՆ-ից[2]։

Նամակում մասնավորապես նշվել է՝

1988 թվականի Սումգայիթի ջարդերին հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի ջարդերը 88-ի նոյեմբերին, 1990-ին ևս հայերի կոտորածները շարունակվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում։ Այն փաստը, որը ջարդերը կրկնվել են և այն, որ դրանք իրականացվել են միևնույն կերպ, ստիպում են մեզ կարծել, որ այդ ողբերգական իրադարձությունները դժբախտ դեպքեր կամ ինքնաբուխ պոռթկումներ չեն։ Փոխարենը մենք ստիպված ենք ընդունել, որ հայկական փոքրամասնության դեմ հանցագործությունները դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն։ Զոհված Անդրեյ Սախարովի խոսքով (New York Times, նոյեմբերի 26, 1988 թ.), այդ ջարդերն իրենցից ներկայացնում են «բնաջնջման իրական սպառնալիք Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք կազմում են տեղի բնակչության 80 տոկոսը։ Բաքվի, ավելի վաղ Սումգայիթի ու Կիրովաբադի հայերի կոտորածները ևս մեկ ապացույցն են այն բանի, որ հայերը ապագան չեն ունեցել ոչ խորհրդային և ոչ էլ անկախ Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել և շարունակում է մնալ իր նախնիների հայրենիքում գոյության միակ երաշխիքը»[3]

Ստորագրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դևիդ Աարոն (Trustee, International League for Human Rights)
  • Սըր Իսայա Բեռլին (Բոլոր հոգիների քոլեջ (Օքսֆորդ))
  • Ուիլյամ Չայս (President of Wesleyan University)
  • Ժակ Դերիդա (Philosophy, École Pratique des Hautes Études, Paris)
  • Լյուկ Ֆերրի(Philosophy, University of Rennes)
  • Ալան Ֆինկելկրաուտ (Philosophy, Paris)
  • Հանս Գեորգ Գադամիր(Philosophy, University of Heidelberg)
  • Անդրե Գլյուկսման (Philosophy, Paris)
  • Վարդան Գրեգորյան(Բրաունի համալսարան)
  • Յուրգեն Հաբերմաուս (Philosophy, University of Frankfurt)
  • Ագնեշ Հիլլեր (Philosophy, The New School for Social Research)
  • Բենջամին Հուկս (Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա)
  • Լեշեկ Կոլակովսկի(Philosophy, University of Paris IV, Sorbonne)
  • Էմանուել Լեվինաս(Philosophy, University of Paris IV, Sorbonne)
  • Ադրիան Լիտտելտոն (History, Johns Hopkins Center for International Studies)
  • Ժակ Պոլեյն (Philosophy, University of Paris VIII)
  • Հիլարի Ուայտհոլլ Պատնեմ
  • Պոլ Պիկյոր (Philosophy, University of Paris/Nanterre)
  • Ռիչարդ Ռորտի (Philosophy, University of North Carolina)
  • Ջերեմ Շեստակ(Chairman, International League for Human Rights)
  • Շարլես Թեյլոր(Philosophy & Political Science, McGill University, Montreal)
  • Ռայներ Վայխել (Philosophy, University of Heidelberg)
  • Ռեջինալդ Զելնիկ (Professor of History, University of California at Berkeley)
  • և ևս 110 մտավորական

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «An Open Letter on Anti-Armenian Pogroms in the Soviet Union».
  2. Panorama.am //New York Times. «Молчание может стать причиной нового геноцида…»
  3. Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի հերթական տարելիցին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]