Բարսեղ Գրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսեղ Գրիչ
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունգրիչ

Բարսեղ (ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են), XIII դարի հայ գրիչ։

1275-ին հաստատվել է Մշո Առաքելոց վանքում և Ներսես Մշեցի րաբունապետի պատվերով ընդօրինակել մի շարք ձեռագրեր։ Դրանցից մեկը պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ № 3932), իսկ երկրորդի մասին հիշատակվում է № 6273 ձեռագրում։ Այնուհետև աշխատել է Հաղբատի վանքում։ 1281-ին այստեղ ընդօրինակած ձեռագրերից մեկը գտնվում է Երուսաղեմի Ս․ Հակոբյանց մատենադարանում (ձեռ․ № 1758)։ Նույն թվականին սկսել է մի ձեռագիր, որն անավարտ է մնացել (ավարտել են Հաղբատի Հովհաննես և Աբրահամ գրիչները)։ Ձեռագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (№ 1824)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 336