Բաուշինգերի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
բաուշինգերի էֆեկտի գրաֆիկային պատկեր

Բաուշինգերի էֆեկտ, անվանվել է գերմանացի ինժեներ մեխանիկ Իոհան Բաուշինգերի անունով[1], պլաստիկ դեֆորմացիայի ենթարկված նյութի համեմատականության, առաձգականության և հոսունության սահմանների փոքրացման երևույթ՝ հակառակ ուղղությամբ բեռնավորման դեպքում։

Օրինակ, ձգման պլաստիկ դեֆորմացիայի ենթարկված մետաղե ձողի սեղմման առաձգականության սահմանը զգալիորեն փոքր է նախապես չդեֆորմացված ձողի առաձգականության սահմանից։

Բաուշինգերի էֆեկտը ի հայտ է գալիս նաև ձողի նախ մի, ապա՝ հակառակ ուղղությամբ պլաստիկ ոլորման դեպքում։ Բացատրվում է նյութի (մետաղի) բյուրեղային կառուցվածքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Soboyejo, Wole O. (2003). «7.12 Dislocation Pile-ups and Bauschinger Effect». Mechanical properties of engineered materials. Marcel Dekker. ISBN 0-8247-8900-8. OCLC 300921090.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wyrzykowski J.W., Pleszakow E., Sieniawski J. Odkształcanie i pękanie metali. — Warszawa: Wydawnictwa Naukowo-Techniczne, 1999. — 406.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 342