Բանսկո
| Քաղաք
Բանսկո
|
Բանսկո — քաղաք Բուլղարիայի հարավ-արևմուտքում, Բլագոևգրադի մարզում:
Բնակչությունը` 8511 մարդ (2008թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ)[1].
Բարձրությունը 936 մ է ծովի մակերևույթից, Պիրինյան լեռների ստորոտում: Ունի երկաթուղային կայարան:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Հիմնադրման թվականն անհայտ է, բայց հայտնի է, որ այստեղ առկա էր բնակավայր ուշ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում:
1868 թվականին Բանսկոյում հիմնվեց առաջին բողոքական համայնքը Բուլղարաիյում:
Մինչև 1912 թվականը Բանսկոն մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ: Այն ունեցել է սուլթանի կողմից տրված ինքնուրույնություն և կառավարվել է ավագանու կողմից, մինչդեռ դատական իշխանությունը պատկանում էր Ռազլոգ քաղաքի թուրք դատավորին: Բանսկոն 1912 թվականի Առաջին Բալկանյան պատերազմից հետո մտել է անկախ Բուլղարիայի մեջ:
[խմբագրել] Տեսարժան վայրերը, հայտնի մարդիկ
Լավ պահպատվել են XVII—XIX դարերի քաղաքացիական շինությունները: Քաղաքի կենտրոնում` Սուրբ Երրորդության եկեղեցին(1835):
Բանսկոյում են ծնվել բուլxար պոետ Նիկոլա Վացպարովը և բուլղարական լուսավորիչ Պաիսիոս Խիլենդարսկին: Աշխանում է Նիլոլա Վացպարովի տուն-թանգարանը, ինչպես նաև պատմական թանգարանը:
[խմբագրել] Ծանոթագրություն
- ↑ Официальная статистика населения (բուլղ.)