Բանդոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանդոլ
Որակավորումլարային երաժշտական գործիք

Բանդոլը (անգլ.՝ Bandol) լարային երաժշտական գործիք է, որն օգտագործվում է Տրինիդադ և Տոբագոում։ Պատրաստվում է փայտից և ունի կրկնակի լարեր։ Տեսքով նման է այլ կսմթային երաժշտական գործիքների (մանդոլին, կիթառ)։ Ունի չորս լար, որոնք կրկնակի լարերի հետ կազմում են ութ։ Սովորաբար լարերը պատրաստվում են նիլոնից։ Գործիքը օգտագործվում է տրինիդադյան պարանգ երաժշտության մեջ։ Պարանգ երաժշտություն է համարվում Տրինիդադ և Տոբագոյում առաջացած երաժշտական ոճը, որը միաժամանակ համարվում է աֆրիկական, ամերիկյան հնդկացիների երաժշտության և իսպանական երաժշտության խառնուրդը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]