Բայհելյանի ստորջրյա թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայհելյանի ստորջրյա թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Չինաստան
Հիմնադրվել է2009
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի ստորջրյա տեսքը
Ցին արքայատոհմի ժամանակաշրջանի ձկան քանդակ, որը նախկինում գտնվում էր Սպիտակ կռունկի լեռնագոտում, իսկ այժմ ցուցադրվում է թանգարանում

Բայհելյանի ստորջրյա թանգարանը կամ «Սպիտակ կռունկի լեռնագոտու ստորջրյա թանգարանը»[1] ստորջրյա թանգարան է, որը կառուցվել է Ֆուլինի Սպիտակ կռունկի լեռնագոտու (չինարեն՝ 涪陵白鹤梁) մերձակայքում։ Դա Չինաստանի առաջին ստորջրյա թանգարանն է[2]։ Այն գտնվում է Չոնցզին քաղաքում։

Թանգարանը կառուցված է Յանցզի գետի վրա, հայտնի Երեք կիրճերի ջրամբարտակի մոտ։ Թանգարանի բացումն արվել է 2009 թ. մայիսի 18-ին[3]։ Թանգարանի շինարարության աշխատանքները սկսվել էին 2002 թ. և արժեցել էին 28 միլիոն ԱՄՆ դոլար։ Թանգարանի ճարտարապետն է Գե Ձյուրունը։

Բայհելյանը (բառացի` «Սպիտակ կռունկի լեռնագոտի») Չոնցզինի տարածքում գտնվող հնավայր էր, որը Երեք կիրճերի ջրամբարտակի կառուցման ընթացքում մնացել է ջրի տակ[4]։

Թանգարանում ցուցադրված են վիմագրեր, որոնց վրա նկարագրված են Յանցզի գետի մակարդակի տատանումները մոտ 1200 տարվա ընթացքում։ Այդտեղ ներկայացված են նաև Տան հարստության ժամանակաշրջանի ձկնաքանդակներ և վիմագրություններ։ Ընդհանուր առմամբ թանգարանում ներկայացված է 14 ձկնաքանդակ, որոնց վրա նշված են ջրի մակարդակի տատանումները։ Վիմագիր արձանագրությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 30.000 բառ[3]։

1994 թվականից սկսած Չինաստանի կառավարական տարբեր հանձնաժողովներ քննարկում էին հնավայրի պահպանության հարցը և վերջապես որոշվեց այն վերածել ստորջրյա թանգարանի։

Ներկայում թանգարանը ծածկված է ապակեպատ կամարով և լցված է իոնազերծված ջրով, որպեսզի թանգարանի ամբողջ տարածքում ջրի ճնշումը լինի նույնը։ Գետի ափերից դեպի ներքև են իջնում երկու հորան, որոնցով այցելուները կարող են իջնել ստորջրյա դիտասրահներ և տեսնել հնավայրը։

Հնավայրի տարածքում հայտնաբերված որոշ նմուշներ ցուցադրված են Չոնցզինի կենտրոնում գտնվող Երեք կիրճերի թանգարանում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «White Crane Ridge Underwater Museum». www.meiyatravel.com. Meiya Travel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. «Under-Water Museum of White Crane Ridge Inscription In Chongqing». www.epeanchina.com. Epean China. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 «Chongqing: The First Underwater Museum in China has Been Built and Opened». www.chinahush.com. Chinahush. 2009 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «The Baiheliang Underwater Museum, Fuling, Chongqing Municipality, China». UNESCO. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Zhao Lixia, ed. (2009 թ․ սեպտեմբերի 29). «Three Gorges Museum, Largest Thematic Museum in China». english.cri.cn (English). China: CRI.cn. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)