Բահա ադ-Դին Կարակուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բահա ադ-Դին Կարակուշ այուբյան շրջանի ականավոր հայ երևելիներից էր, ում բարենորոգումներն ու կատարած շինարարական գործը նշանակալի ազդեցություն ունեցավ այուբյան Եգիպտոսի տնտեսական և քաղաքական կյանքում։ Արաբ շատ մատենագիրներ հայազգի Կարակուշին հաճախ որակում են որպես Ռումի։ Բահա ադ-Դին Կարակուշը այուբյան արքունիքում սկզբից ստանձնեց ամրոցի ղեկավարի, այնուհետև երկրում կատարվող շինարարությունների ղեկավարի պաշտոնները։ Պատմական աղբյուրներում տեսակետ կա, որ Բահա ադ-Դին Կարակուշը քանդել է տվել եգիպտական բուրգերի մեծ քարերը, Գիզայից Կահիրե բերելով կառուցել Կահիրեի շրջակա պարիսպը, ալ-Ջաբալ ամրոցը և մոտավորապես 40 կամուրջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալ-Մաքրիզի, ալ-Խիտատ, հ.3, էջ 246
  2. Մըսրլեան Գ. Ականաւոր Հայեր Եգիպտոսի մեջ, տպարան Սահակ-Մեսրոպ, Կահիրե 1947, էջ 112