Բալըխլը (լեռնաշղթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալըխլը (այլ կիրառումներ)

Բալըխլը , լեռնաշղթա Պոնտական լեռնահամակարգի արևելյան հատվածում, Սև ծովի հարավարևելյան ափից ոչ հեռու, Պատաջուր լեռնաշղթայից հյուսիս-արևելք, ձգվում է արևելքից արևմուտք ուղղությամբ, անտառապատ է, փարթամ խոտածածկույթով։ Սրա հյուսիսային և հյուսիսարևելյան լանջերից սկիզբ է առնում Ճորոխի Իչկալա վտակի աջակողմյան օժանդակ Բալըխլը գետը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 588 — 992 էջ։