Բազումի հորստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազումի հորստ (Բազումի վերնետվածք), երկրաբանական հնագույն կառուցվածք Սևան-Ամասիայի գերհիմնային ապարների գոտում։ Գրեթե ամբողջովին ընդգրկում է Բազումի լեռնաշղթան, հյուսիսից ու հարավից եզրավորվում տեկտոնական խորքային բեկվածքներով։ Երկարությունը մոտ 55 կմ է, լայնությունը՝ 10 կմ։ Անհամաչափ լանջերով (հյուսիսայինը՝ մեղմաթեք, հարավայինը՝ զառիթափ) կամարածալք է՝ կազմված վերին յուրայի ու ստորին կավճի նստվածքային, էոցենի հրաբխային ապարներից։ Առանցքային մասն ու հյուսիսային թեևը խորասուզված են վերին պլիոցեն-անթրոպոգենի հրաբխային ծածկոցի տակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։