Բազմակոպտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Բատեզատի կվադրոկոպտեր, 1923 թվականին
6 պտուտակով անօդաչու, հեռակառավարվող հեքսակոպտեր, կրում է տեսախցիկ, տեսախցիկ դիրքը հեռակավարող համակարգով

Բազմակոպտեր, մուլտիկոպտեր, կամ մուլտիռոտոր, մի քանի օդային պտուտակ ունեցող, օդից ծանր, պտուտակաթև թռչող սարք։

Առաջին կվադրոկոպտերներից մեկը, որը կտրվել է գետնից և մնացել է օդում 5 մ բարձրության վրա, ստեղծվել է Գեորգի Բատեզատի կողմից 1922 թվականին։ Կվադրոկոպտերների նոր ծնունդը եղավ 21–րդ դարում էլեկտրոնիկայի և հաշվիչ տեխնիկայի փոքրացման և լայն հասանելիության զուգընթաց, արդեն որպես հեռակառավարվող կամ անօդաչու թռչող սարք։ Շնորհիվ սարքերի մեխանիկական պարզության կոպտերները վերջին տասնամյակում, դարձել են սիրողական մոդելավորման մեջ ամենատարծված օդանավերի տեսակը։ Ի տարբերություն այլ պտուտակաթև սարքերի, հատկապես ուղղաթիռների, մուլտիռոտորներում անհրաժեշտ չէ փոխել պտուտակի քայլը, ինչով և պայմանավորվում է մեխանիկական պարզությունը։ Իսկ թռիչքի ղեկավարումը, հատկապես սարքի կայունացումը օդում, կատարվում է միկրոէլեկտրոնիկայի կողմից, էլեկտրոնային հիրոսկոպերի և արագաչափերի միջոցով։

Տեսախցիկների փոքրացումն ու ավտոմատացումը, նաև տարածված դարձռեց բազմակոպտերների կիրառումը օդային նկարահանումների համար, հատկապես ցածրաբյուջետային և սիրողական տեսանկարահանումների ընթացքում, շնորհիվ բազմակոպտերների մանրության, հեշտ կառավարման, մեկ կետում գրեթե անշարժ մնալու հնարավորության, և վեր/վայրէջքի համար հատուկ հրապարակի անհրաժետշտության բացակայության։

Երկու պտուտակով ուղղաթիռները այժմ ընդունված չէ դասել բազմակոպտերի դասին[1]։

Աշխատանքի սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուռտիս–Ռայթ «Օդային Ջիփ» ՎԶ–և (VZ-7)։ 1958–ին ԱՄՆ բանակի համար ստեղծված մուլիտորոտոր, որը չնայած հաջող փորձնական թռիչքների չի բավարարել ԱՄՆ բանակի ստանդարտները

Կոպտերները որպես կանոն ունեն 4-ից 12 շարժիչ։ Շարժիչների կեսը աշխատանքի ժամանակ պտոտւակներն պտտում է ժամսլաքի ուղղությամբ, իսկ մյուսները ժամսլաքի հակառակ ուղղությամբ։ Դա հավասարակշռում է առաջացող պտտող մոմենտը և այդ պատճառով բազմակոպտերներին ի տարբերություն մեկ պտուտակով ուղղաթիռների պոչային պտուտակ անհրաժեշտ չէ։ Կոպտերների շարժումները կատարվում են հետևյալ կերպ՝ վերև՝ բոլոր շարժիչների պտույտի արագությունը մեծացնելով, աջ թեքվելը՝ ձախակողմյան շարժիչների միաժամանակյա հզորացումով և աջակողմյանների թուլացումով, ուղղահայաց առանցքի շուրջ պտտվելը՝ արագացնելով ժամսլաքի մեկ ուղղությամբ պտտվող պտտուտակները։

Ժամանակակից օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպտերները հիմանականում օգտագործվում են ոչ շատ թանկարժեք աէրո լուսանկարներ և տեսանյութեր նկարելու համար։ Կոպտերների զանգվածը կազմում է 1-ից 4 կգ, կարողանում են օդում մնալ 10–30 րոպե (որոշներ էլ ավելի շատ)։ Կարողանում են բարձրացնել հիմնականում 500 գ․-ից մինչև 3 կգ, այն էլ հիմնականում տեսախցիկներ։ Ավելի ծանր բեռներ կարողանում են բարձրացնել հեքսա և օկտո կոպտերները։ Կոպտերների թռիչքի արագությունը կարող է հասնել 100-ից 120 կմ/ժ-ի։ Ներկայումս կոպտերներին նախատեսվում է օգտագործել թեթև բեռներ փոխադրելու համար, փոստային ծառայությունների փոխարեն։

Կվադրոկոպտերները հաճախ օգտվում են Գլոբալ տեղորոշման համակարգից, ինչը թույլ է տալիս, առանց մարդու միջամտության, ամբողջովին ավտոնոմ կերպ կատարել ողջ թռիչքը՝ մեկնարկը, նախապես տրված կետերով անցնելը, և վայրէջքը նախատեսված վայրում։

«ի–վոլո» (գերմ.՝ e-volo) Գերմանիայում ստեղծված, 16 պտուտակով բազմակոպտերի նախատիպը դարձավ օդաչույով առաջին էլեկտրական բազմակոպտեր[2][3]։ Էժան շարժիչների մեծ քանակը այն դարձնում է տնտեսապես գրավիչ, ապահովում է աղմուկի ցածր մակարդակ, և հուսալիություն՝ թույլ տալով կառավարել օդանավը, անգամ 4 շարժիչների խափանման դեպքում[4]։

Կոպտերների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ օգտագործված պտուտակների թվի և դրանց կիրառման սխեմայի տարբերում են կոպտերների տարբեր տեսակներ՝ եռակոպտերներ, քառակոպտերներ կամ կվադրակոպտերներ (X-կոպտերներ և +-կոպտերներ, կախված պտուտակների օգտագործման սխեմայի), հեքսակոպտերներ (6 պտուտակով) և օկտոկոպերներ (8 պտուտակ), H-ի և Y-ի տեսք ունեցող կոպտերներ և այլն։ Ներկայումս կան նաև շատ փոքր չափսերի հասնող կոպտերներ (40 գ)։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպտերների համեմատելի մեծ արագությունը, բարձրության համար զգալի քաշը և մեծ արագությամբ պտտվող պտուտակները, կարող են վտանգ ներկայացնել շրջակայքում գտնվող մարդկանց, կենդանիների և գույքին։ Հաճախ ինքնահավաք կամ սիրողական մոդելների նախագծման սխալները, ինչպես նաև ռադիոկապի և ծրագրային թերությունները կապտերների վայր ընկնելու (այդ թվում թեթև վնասվածքներ հասցնելով), կամ անհայտ ուղղությամբ թռնելու պատճառ են հանդիսանում։

Մի շարք երկրներում սահմանվում է թռիչքի առավելագույն բարձրությունը, և օդանավակայաններից նվազագույն հեռավորությունը, քաղացիական ավիացիայի օդանավերի հետ ընդհարումները բացառելու համար։ ԱՄՆ–ում սահմանված առավելագույն բարձրությունը 120 մ (400 ֆուտ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուղղաթիռաշինության ծագման շրջանում երկու հիմնական պտուտակով ուղղաթիռները հաճախ մուլտիռոտոր էին անվանում
  2. «German multicopter makes first manned flight». sUAS news. 2011 նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 նոյեմբերի 3-ին.
  3. «Volocopter: 18-propeller electric helicopter takes flight». CNN news. 2013 նոյեմբերի 27. Վերցված է 2013 դեկտեմբերի 3-ին.
  4. «New Aircraft Arises from Germany». Sport Aviation: 14. 2012–ի հունվար.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]