Բազիլ Միսիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազիլ Միսիր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1843(1843-07-17)
ԾննդավայրՖոքշանի, Ռումինիա
Մահացել էապրիլի 21, 1929(1929-04-21) (85 տարեկան)
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՐումինիայի Պարգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԱզգային լիբերալ կուսակցություն
 Basile Missir Վիքիպահեստում

Բազիլ Միսիր (հուլիսի 17, 1843(1843-07-17), Ֆոքշանի, Ռումինիա - ապրիլի 21, 1929(1929-04-21)), ռումինահայ իրավաբան և քաղաքկան գործիչ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսիրը ծնվել է Ռումինիայի Ֆոշկանի քաղաքում։ Նրա նախնիները հայեր են եղել։ Բազիլը սերել է Միսիրների հայկական ընտանիքից, որի նշանավոր անդամներ են եղել Պետրու Միսիրը և Յոհան Միսիրը[1]։ 1860 թվականին Միսիրը ընդունվել է Յասիի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ։ Ավելի ուշ սովորել է Փարիզի համալսարան[2]։ Ընդունվելով մագիստրատուրա՝ Միսիրը 1969 թվականին դարձել է դատախազ։ Նույն թվականին դարձել է Բուխարեստի Իլով շրջանի տրիբունալի գլխավոր դատախազ։ 1870 թվականին նույն քաղաքում Միսիրը նշանակվել է վերաքննիչ դատարանի դատախազ[3]։ 1872-1874 թվականներին եղել է Վճռաբեկ և արդարադատության բարձրագույն դատարանի պետական փաստաբանը[2]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ազատագրական կուսակցությանը միանալուց հետո Միսիրը 1877-1878 թվականներին եղել է Բրեյլա ժուդեցի պրեֆեկտը (Ռումինիայի կառավարությունը ներկայացնող անձնավորություն)։ 1880-1889 թվականներին նա եղել է Բուխարեստի տրիբունալի փաստաբանը։ 1896 թվականին մտել է այլախոհների (drapelist ) խմբակցություն, սակայն բուն կուսակցությանը միացել է 1899 թվականին։ 1897 թվականներին ընտրվել է Ռումինիայի պատգամավորների պալատ[3]։ 1901 թվականի փետրվարից մինչև 1902 թվականի հուլիսը Միսիրը Դիմիտրի Ստուրձայի օրոք եղել է գյուղատնտեսության նախարար։ 1902 թվականին նախաձեռնել է հատուկ օրենք, որը կարգավորում էր հատկապես փոքր արդյունաբերության ոլորտների աշխատանքը[2]։ 1909 թվականի դեկտեմբերից մինչև 1910 թվականի փետրվարը եղել է Ռումինիայի պատգամավորների պալատի նախագահը[3]։ Նրա պաշտոնավարման օրոք ընդունվել են երկու շատ կարևոր օրենքներ. մեկը արգելում էր հատուկ ոլորտներում աշխատողների գործադուլներ թույլ տալը, մյուսի շնորհիվ ստեղծվեցին հայտնի բանկեր[2]։ 1914 թվականին Միսիրը նշանակվել է Ռումինիայի սենատոր, որտեղ մինչև 1916 թվականը եղել է Սենատի նախագահը[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսիրի կինը սերում է բոյար Վրաբիեսկույի ընտանիքից։ Նրանք ուեցել են դուստր՝ Ջուլիետա Միսիրը, որը 1912 թվականին ամուսնացել է ռումինացի բանաստեղծ Սկարլատ Կանտակուզինո[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (ro) Victor Durnea, "Un scriitor adevărat: Ioan Missir" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, in “Revista română”, year XI, nr. 1 (39), March 2005, p. 17
  2. 2,0 2,1 2,2 2,3 Stan Stoica, Dinu C. Giurescu, Dicționar biografic de istorie a României, p. 382. Bucharest: Editura Meronia, 2008. 978-973-783-939-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ion Mamina, Monarhia constituțională în România, p. 404. Bucharest: Editura Enciclopedică, 2000. 973-450-315-4
  4. Mihai Sorin Rǎdulescu, Genealogia românească, p. 216. Bucharest: Editura Istros, 2000. 973-946-903-5